Տոնական օրեր

Սրբերի օրերին հիշատակում ենք նրանց, ովքեր սուրբ են հայտարարված, որովհետեւ նրանք ապրել են քրիստոնեական սուրբ եւ մաքրաբարո կյանքով: Սրբերի օրերը գերող եւ հոգեպես ներշնչող են: Նրանք կապում են մեզ աստվածային փրկարար առաքելության հետ` նահատակների կամ առաքինի անձնավորությունների միջոցով:

Հայաստանյայց Եկեղեցին ունի երկու դասի սրբեր` հռչակված (ներգրավված Եկեղեցու օրացույցում) եւ պաշտվող (չներգրավված Եկեղեցու օրացույցում):

Հռչակված սրբերը հիշատակվում են օրվա ժամերգությունների եւ Սբ.Պատարագի ընթացքում: Պաշտվող սրբերը Եկեղեցում հիշվում են Սրբոց օրերին` ընթերցվում են համապատասխան հատվածներ Հայսմավուրքից (Նահատակների գիրք, Վարք Սրբոց):

Բնականաբար կան սրբեր, որոնք անհայտ են մնացել: Այդ պատճառով Հայաստանյայց Եկեղեցին տոնում է «Բոլոր սրբերի օրը», որի ընթացքում հիշատակվում են «ծեր եւ երիտասարդ, հայտնի եւ անհայտ» սրբերը:

Սրբերի հիշատակին նվիրված օրերն ու պահքերը սահմանվում են համապատասխան եկեղեցու տոնացույցի: Հաշվարկները հիմնվում են 7 օրվա ցիկլի վրա: Օրինակ Առաջավորաց պահքը, որը տեւում է մեկ շաբաթ, սկսվում է Զատկից 10 շաբաթ առաջ: Զատկին հաջորդող երկու շաբաթների ընթացքում նշվում են սրբերի հիշատակին նվիրված տոները: Իսկ Մեծ Պահքի ժամանակ, որը 7 շաբաթ է տեւում, սրբերի հիշատակի տոները նշվում են միայն շաբաթ օրերին: Քրիստոսի Հարության տոնը տեւում է 7 շաբաթ` Զատկից մինչեւ Հոգեգալուստ, որի ընթացքում չկան պահքեր եւ սրբերի օրեր ու այս ժամանակաշրջանին հաջորդում է Հոգեգալուստի մեկ այլ շաբաթ: Հաջորդ 5 շաբաթները նվիրված են սրբերին հիշատակին նվիրված տոներին, այնուհետեւ 7-րդ օրը սկսվում է Պայծառակերպության տոնը: Այս 24 շաբաթները, 171 օրերը, որոնք տեւում են Առաջավորաց պահքից մինչ Պայծառակերպության տոնը Զատկի ցիլից կրկնվում են ամեն տարի: