Եգիպտոսի խորհրդարան, երկպալատ օրենսդիր մարմին, գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում։ Որպես օրենսդիր մարմին խորհրդարանը ընդունում է օրենքներ, հաստատում պետության ընդհանուր քաղաքականությունը, տնտեսական և սոցիալական զարգացմա ծրագրերը, պետության ընդհանուր բյուջեն, վերահսկում է Կառավարության աշխատանքը և ունի իրավունք քվեարկել Հանրապետության Նախագահի հրաժարականի համար կամ արձակել կառավարությունը և վարչապետին անվստահության քվեի միջոցով։

Մուբարաքի ռեժիմի անկումից հետո խորհրդարանը ցրվեց մինչև նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։

Պատմություն խմբագրել

Եգիպտոսի առաջին խորհրդարանը հրավիրվել է 1866 թվականին. դրանից հետո այն բազմաթիվ փոփոխությոնների է ենթարկվել։ Եգիպտոսի ավելի քան 135 տարվա խորհրդարանական պատմության ընթացքում Խորհրդարան ընտրվել է 32 անգամ։ Պատգամավորների թիվը՝ 76-ից 458։ Եգիպտոսի Սահմանադրության համաձայն՝ Խորհրդարանը բաղկացած է հետևյալ 2 օրենսդիր պալատներից՝

  • Եգիպտոսի Ժողովրդական ժողով (Մեջլիս Աշ-Շաաբ), խորհրդարանի ստորին պալատը, բաղկացած է 518 պատգամավորներից (508-ը ընտրվում են մեծամասնական համակարգով, իսկ 10-ին նշանակում է նախագահը. կան քվոտաներ աշխատավորների և գյուղացիների, ինչպես նաև կանանց համար), ընտրվում են 5 տարով։ Խոսնակը 1990-2011 թթ. եղել է Ֆաթհի Սուրուրը։
  • Շուրա խորհուրդ (Մեջլիս Աշ-Շուրա), վերին պալատը, բաղկացած է 264 պատգամավորներից, ընտվում են 6 տարով։

Արտաքին հղումներ խմբագրել