Պետական հեղաշրջում (կրճատ՝ պետհեղաշրջում), իշխանափոխություն պետությունում, որը պարտադիր կերպով իրականացվում է ներկայումս գործող սահմանադրական և իրավական նորմերի խախտմամբ[1], սովորաբար` ուժի գործադրմամբ՝ պետական վերահսկողության կենտրոնների բռնագրավման և գործող ղեկավարների ֆիզիկական մեկուսացման (ձերբակալման կամ կազմալուծման) համար[2]:

Ստուգաբանորեն «հեղաշրջումը» նույնն է, ինչ հեղափոխությունը. լատիներեն՝ revolutio - շրջում, հեղաշրջում[3]։ Սակայն քաղաքական պատմության մեջ «հեղափոխություն» հասկացությունը վերաբերում է լայնածավալ և երկարաժամկետ գործընթացներին («բնության, հասարակության կամ իմացության ցանկացած երևույթների ընդարձակման խորը որակական փոփոխություն»[3]), մինչդեռ «հեղաշրջումը» կիրառվում է բուն իշխանափոխության իրադարձությունը նշելու համար, որի հետևանքները, ըստ իրենց մասշտաբների, բնավ հեղափոխական չեն։ «Հեղաշրջման» և «հեղափոխության» միջև անալոգիական հարաբերակցությունը դիտարկվում է «արդյունաբերական հեղաշրջում - արդյունաբերական հեղափոխություն» եզրույթների զույգում։

Հաջող հեղաշրջման պայմաններ խմբագրել

Ամերիկացի քաղաքագետ և պատմաբան Էդվարդ Լյութվակն իր՝ դասական դարձած «Պետական հեղաշրջում» գրքում հաջող պետական հեղաշրջման տեսանկյունից կարևորում է երեք պարտադիր պայման․

  • Երկրի տնտեսական հետամնացություն. աղքատ երկրներում հեղաշրջումները տեղի են ունենում ավելի հաճախ, քան հարուստ երկրներում։
  • Քաղաքական անկախություն. անհնար է պետական հեղաշրջում իրականացնել այն երկրում, որի իշխանության աղբյուրը գտնվում է իր սահմաններից դուրս։
  • Կենտրոնացած կառավարում. իշխանությունը պետք է կենտրոնանա մեկ կենտրոնից վերահսկվող ինստիտուտներում։ Տարածաշրջանի անկախությունը, օրինակ, դժվարացնում է պետական հեղաշրջման իրագործումը[4]։

Գիտական դասակարգում խմբագրել

Պալատական հեղաշրջումներ խմբագրել

Ռուսաստանի պատմության մեջ, այսպես կոչված, պալատական հեղաշրջումների դարաշրջանից ամենահայտնի իրադարձություններից բացի պալատական հեղաշրջումներ հանդիպում են նաև այլ երկրների պատմության մեջ, օրինակ՝ Ռումինիայի պալատական հեղաշրջումը (1866)։ Պալատական հեղաշրջումների տարբերակիչ առանձնահատկությունն իշխանությունների ներկայացուցիչների պարտադիր հեռացնելն է, որոնք այդ իշխանությանն արժանացել են ֆորմալ կամ ոչ ֆորմալ կերպով, ընդ որում, երկրում իշխանության ինստիտուտները հիմնականում անփոփոխ են մնում։ Պալատական հեղաշրջումները կազմակերպվում են դավադրությունների միջոցով։ Դրանց մասնակցում են սահմանափակ թվով մարդիկ, որոնք աջակցում են պաշտոնի համապատասխան հավակնորդին։

Հեղափոխական հեղաշրջումներ խմբագրել

Ըստ մասշտաբների, սոցիալական հետևանքների և քաղաքական գործընթացներում ժողովրդի ներգրավվածության աստիճանի՝ խոշորագույններ են եղել․

Ռազմական հեղաշրջումներ խմբագրել

Բանակը (որոշ դեպքերում ՝ արտասահմանյան), կանոնավոր և անկանոն զինված կազմավորումները՝ ներառյալ ոստիկանությունը, կարող են ներգրավվել տարբեր տեսակի հեղաշրջումներում։ Սակայն սա բավարար հիմք չէ հեղաշրջումը որպես ռազմական դասակարգելու համար։ Ռազմական համարվում են այն հեղաշրջումները, որտեղ՝

  • բանակի զգալի մասը հանդես է գալիս որպես անկախ և երբեմն միակ շարժիչ ուժ, որը պահանջում է իշխանափոխություն (օրինակ, Հին Հռոմի «զինվորական կայսրերի» դարաշրջանում՝ 235-285 թվականներ),
  • բանակի նվազագույն անհրաժեշտ մասը մոբիլիզացված է՝ երկրում իշխանական բռնատիրման հավակնող բարձրաստիճան ռազմական խմբավորման դավադրությանն աջակցելու համար։ Այդպիսի հեղաշրջումը հաճախ անվանում են պուտչ, իշխանությունը հափշտակող խումբը՝ խունտա, իսկ դրանով ռեժիմ հաստատողին՝ ռազմական դիկտատուրա։

Ռազմական հեղաշրջման արդյունքում պետության գլուխ կանգնող անձը հաճախ լինում է զինվորական, թեև հնարավոր են բացառություններ․ Հին Հռոմի ոչ բոլոր «զինվորական կայսրերն» են եղել զինվորական։ Խունտայի ղեկավարը հետագայում կարող է նաև իր վրա վերցնել զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտավորությունը։ Որպես կանոն՝ խունտայի անդամներն իրենց վրա են վերցնում երկրի իշխանության ինստիտուտների միայն գլխավոր օղակների ղեկավարությունը։

Նորագույն ժամանակներում ռազմական հեղաշրջման օրինակներ են Պորտուգալիայի հեղաշրջումը (1926), Հունաստանի հեղաշրջումը (1967), Չիլիի հեղաշրջումը (1973), Պակիստանի հեղաշրջումը (1977)։

Ժամանակակից յուրահատկություններ խմբագրել

Ժամանակակից դարաշրջանում պետական հեղաշրջումների պլանավորումը և իրականացումը ենթադրում է դրանով հետաքրքրված հասարակական ուժերի կոնսոլիդացիա կուսակցություններում և քաղաքական կազմակերպությունների այլ տեսակներում։ Հեղաշրջման՝ որպես իշխանության գալու գործիքի ընտրությունը, կարող է պայմանավորված լինել օրինական (այսինքն՝ գործող սահմանադրությանը համապատասխան) գործընթացների բացակայությամբ։ Ընտրությունները կարող են բացակայել կամ լինել փաստացի անհասանելի[5]։

Ոչ միարժեքություն խմբագրել

Հրապարակախոսություններում կամ բացասական հուզական գնահատականների շեշտադրման նպատակով «պետական հեղաշրջում», «պուտչ», «խունտա», «խռովություն» եզրույթները երբեմն կարող են կիրառվել փոխաբերական իմաստով։ Օտար լեզուներից թարգմանելիս հարկ է նկատի ունենալ երևույթների բավականին լայն ընդգրկումը՝ արտահայտված անգլ.՝ և ֆր.՝ coup d’état բնորոշմամբ։ Այստեղ երբեմն coup d’état արտահայտության ներքո նախ և առաջ նկատի են առնվում ռազմական հեղաշրջումները, որոնցում որպես բնորոշ հատկանիշներ առանձնացվում են նախկին առաջնորդների ձերբակալությունները և մահափորձերը[2]։ Հեղաշրջումների պատմության մեջ երբեմն ներառված է հին միապետների կործանումը, որոնք պատկանում են ոչ թե այս կամ այն երկրի պատմության ներքին, այլ արտաքին քաղաքական ենթատեքստին՝ արտահայտելով նրանց հակառակորդների զավթողագործությունը։ Coup d’état արտահայտության ընդլայնված մեկնաբանության մեկ այլ տարբերակի համաձայն՝ այն իշխանության կուսակցության փոփոխությունն է, որը ձեռք է բերվում սահմանադրական նորմերի շրջանակներում, օրինակ՝ կաբինետային վերադասավորման եղանակով (սովորաբար այդ դեպքերը նկարագրվում են անգլ.՝ takeover՝ «իշխանության գրավում» եզրույթով)։

Պետական հեղաշրջում Հայաստանում խմբագրել

Թավշյա հեղափոխություն Հայաստանում[6][7], ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 - մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսվեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17-ին՝ երկրում փաստացի սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո գտնվող ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց[8] հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1825 թվականին Բոլիվիայի անկախության ձեռքբերման ժամանակից այնտեղ տեղի է ունեցել շուրջ 200 հեղաշրջում, այսինքն՝ տարեկան առնվազն մեկ հեղաշրջում։
  • Աֆրիկյան 33 պետություններում 1952-2000 թվականներին տեղի է ունեցել 85 պետական հեղաշրջում, որոնցից 42-ը՝ Արևմտյան Աֆրիկայում[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Люттвак, Эдвард (1979). Coup d’état: a practical handbook. Harvard University Press. էջ 171. «Clearly the coup is by definition illegal» {{cite book}}: Text "Luttwak, Edward" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 Dr. Paul M. Johnson (1994–2005). «Coup d'état». A Glossary of Political Economy Terms. Department of Political Science, 7080 Haley Center, Auburn University, Auburn, AL 36849.
  3. 3,0 3,1 Революция (переворот) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. 4,0 4,1 Микал Хем, 2016, էջ 21
  5. Luttwak, Edward (1979). «The planning of the coup d'état». [[Государственный переворот (книга)|Coup d’état: a practical handbook]]. Harvard University Press. էջ 105–146. {{cite book}}: URL–wikilink conflict (օգնություն)
  6. Չորրորդ Հանրապետությունը ծնվեց. 23.04.2018։
  7. Թավշյա հեղափոխության առաջնորդը չի կարող չլինել վարչապետ, դա կբերի քաղաքական ճգնաժամի։ [1]
  8. Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ ՀՀԿ–ի պաշտոնական կայք։ 17.04.2018։ [2]

Գրականություն խմբագրել

  • Микал Хем Быть диктатором. Практическое руководство = Kanskje Jeg Kan Bli Diktator. — М.: Альпина Паблишер, 2016. — 232 с. — ISBN 978-5-9614-5403-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական հեղաշրջում» հոդվածին։