Աշխարհի պատմության խոշորագույն տերությունների (կայսրությունների) ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհի գաղութացումը 1492 թվականից մինչև արդի ժամանակաշրջանը

Այս հոդվածը պարունակում է համաշխարհային պատմության խոշորագույն տերությունների ցանկը։ Ցանկում ընդգրկված են միայն անցյալի պետությունները։

Ցանկում ընդգրկված են խոշորագույն բազմազգ (պոլիէթնիկ) և միազգ (մոնոէթնիկ) պետությունները` կառավարման միապետական և այլ ձևերով, այդ թվում` այն երկրները, որոնք ակտիվորեն մասնակցել են գաղութացման գործընթացին (Ամերիկյան կայսրություն) մինչև 1945 թվականը[1][2][3][4]։

Կայսրությունների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքի ընդհանուր մակերեսը՝ 148 939 063,133 կմ2[5]:

Արարատյան թագավորությունը, Երվանդունիների Մեծ Հայքի թագավորությունը, Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորությունը, Արշակունիների Մեծ Հայքի թագավորությունը և Բագրատունիների Հայաստանի թագավորությունն ընդգծված են առանձին գույնով։
Կիևյան Ռուսիան, Մոսկվայի մեծ իշխանությունը, Ռուսական թագավորությունը, Ռուսական կայսրությունը և Խորհրդային Միությունն ընդգծված են առանձին գույնով։

Պատմական փուլերը։

Հին աշխարհ — մինչև մ.թ. 476 թվականը (Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը)
Միջին դարեր — մ.թ. 477 թվականից — մինչև 1453 թվականը (Կոստանդնուպոլսի անկումը)
Նոր ժամանակ — 1454 թվականից — մինչև 1918 թվականը (Առաջին Աշխարհամարտի ավարտը)
Անվանումը միլիոն կմ² Կայսրության ծավալումը Առավելագույն բարգավաճումը Հետաքրքիր փաստեր
Բրիտանական կայսրություն 42,75[6] 1918 Բրիտանական կայսրությունը եղել է երբևէ գոյություն ունեցած պետություններից ամենախոշորը, ինչպես նաև խոշորագույն գաղութային կայսրությունը՝ մարդկության ամբողջ պատմության ընթացքում. այն գաղութներ է ունեցել բոլոր մայրցամաքներում։
Մոնղոլական կայսրություն 38,0[1][2][7] 1265-1361 Խոշորագույն մայրցամաքային ունիտար՝ միասնական պետությունն է եղել մարդկության ամբողջ պատմության ընթացքում. հիմնադրել է Չինգիզ խանը 1206 թվականին. ներառում էր համաշխարհային պատմության մեջ առավելագույն մեծության հոծ տարածքը՝ Դանուբ գետից մինչև Ճապոնական ծովը և Նովգորոդից մինչև Կամբոջա։
Ռուսական կայսրություն 23,7[7][8][9] 1866 Ռուսական կայսրությունը եղել է խոշորագույն մայրցամաքային միապետությունը՝ երբևէ գոյություն ունեցած պետությունների մեջ։
ԽՍՀՄ 22,4 1945—1991 Համաշխարհային պատմության մեջ սոցիալիստական պետություններից խոշորագույնը։
Իսպանական կայսրություն 20,0[10] 1790 1580 թվականից մինչև 1640 թվականը ներառել է նաև Պորտուգալիան՝ վերջինիս սեփական Պորտուգալական գաղութային կայսրությամբ։ XIX դարի 1-ին քառորդում Լատինական Ամերիկայում իսպանական գաղութների մեծ մասն անկախություն ձեռք բերեց։ Իսպանական գաղութային կայսրության վերջնական վերացումը՝ լուծարումը տեղի ունեցավ XX դարի կեսին։
Ցին կայսրություն 14,7[1][2] 1790 Միապետական Չինաստանի վերջին գահատոհմը` դինաստիան։ 30 տարուց էլ պակաս ժամանակից հետո Ցին գահատոհմի իշխանության ներքո հայտնվեցին ամբողջ Չինաստանը և Միջին Ասիայի մի մասը։
Ռուսական թագավորություն 14,5 1721 Առաջացավ այն բանից հետո, երբ Մոսկվայի մեծ իշխան Իվան Ահեղը` Իվան IV Վասիլյևիչը ընդունեց` ցար այսինքն՝ թագավոր տիտղոսը։
Յուան կայսրություն 14,0[2] 1310 Յուան գահատոհմն ընկավ 1351-68 թվականների «Կարմիր գլխակապերի ապստամբության» արդյունքում։
Թյուրքական խաքանաթ 13[1][3] 557 603 թվականին Թյուրքական խաքանաթը տրոհվեց երկու մասի՝ Արևմտյան թյուրքական խաքանաթ և Արևելյան թյուրքական խաքանաթ։
Օմայան խալիֆայություն (Արաբական խալիֆայության զարգացման երկրորդ շրջափուլը) 13[11] 720—750 750 թվականին Օմայանների գահատոհմը տապալվեց Աբասյանների կողմից, բոլոր Օմայանները ոչնչացվեցին, բացի խալիֆի թոռ Հաշիմ Աբդ ար-Ռահմանից, որը հիմնադրեց իր գահատոհմը Իսպանիայում (Կորդովայի խալիֆայություն
Ֆրանսիական գաղութային երկրորդ կայսրություն 13[10] 1938 Ֆրանսիան ակտիվ մասնակցություն ունեցավ աշխարհի բաժանման ավարտման համար խոշորագույն կապիտալիստական տերությունների կողմից մղվող պայքարում։
Աբասյան խալիֆայություն (Արաբական խալիֆայության զարգացման վերջին շրջափուլը) 11,1[2] 750 Աբասյանների գահատոհմը երկու դար շարունակ վերելք էր ապրում, սակայն մամլյուքների թյուրքական բանակի ռազմարշավների հետևանքով Աբասյանների գահատոհմն անկում ապրեց։
Պորտուգալական գաղութային կայսրություն 10,4[10] 1815 1975 թվականին Պորտուգալական գաղութային կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։
Ամերիկյան գաղութային կայսրություն, ԱՄՆ-ի գաղութային կայսրություն 9,8[2] 1899 Առաջացել է 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմի հետևանքով։
Բրազիլական կայսրություն 8,5[10] 1880 Սա մի կայսրություն էր, որը գտնվում էր արդի Բրազիլիայի տարածքում և գտնվում էր բրազիլական Պեդրու I կայսեր, իսկ ապա՝ նրա որդու Պեդրու II կայսեր՝ իշխանության ներքո։ Հիմնադրվել է 1822 թվականին և փոխարինվվել է հանրապետությամբ 1889 թվականին։
Աքեմենյան տերություն կամ Արիական համադաշնություն 8,0[12] -480 մ.թ.ա. մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը, որի ընթացքում Աքեմենյան տերության զորքերը պարտություն կրեցին Ալեքսանդր Մակեդոնացու բանակի կողմից։
Սասանյան կայսրություն այլ անունները՝ «Սասանյան Իրան», «Երանշահր», «Երան և Աներան», «Արյաց և Անարյաց տերություն» 7,4 620 Մ.թ. VII դարի կեսին Սասանյան կայսրությունը ջախջախվեց և կլանվեց Արաբական խալիֆայության կողմից։
Ճապոնական կայսրություն 7,4[10] 1942 Ճապոնական կայսրության կապիտուլյացիայով նշանավորվեց Երկրորդ Աշխարհամարտի ավարտը, մասնավորապես Երկրորդ Աշխարհամարտի խաղաղօվկիանոսյան ռազմաբեմում, ինչպես նաև՝ խորհրդա-ճապոնական պատերազմի ավարտը։
Ուղղահավատ խալիֆ (Արաբական խալիֆայության վաղ շրջափուլը) 6,7[2] 661 Տե'ս նաև. Արաբական նվաճումները
Հռոմեական կայսրություն 6,5[13] 117 Մ.թ. IV դարում Հռոմեական կայսրությունը տրոհվեց երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրություն և Արևելյան Հռոմեական կայսրություն (Բյուզանդիա
Հան գահատոհմի կայսրություն 6,5[3] 100 Հան գահատոհմի ներքին քաղաքականության հաջողության վկայությունն է այն, որ Հան գահատոհմի կայսրությունը ավելի երկար գոյություն ունեցավ, քան Չինաստանի պատմության մեջ գոյություն ունեցած ցանկացած այլ կառավարող գահատոհմ։
Մին կայսրություն 6,5[1][2] 1450 Մին գահատոհմը վերջինն էր, որի կառավարողները ազգությամբ չինացների էին. Միների անկումից հետո Չինաստանում իշխանության եկավ մանջուրական Ցին գահատոհմը։
Ոսկե հորդա 6,0[1][2] 1310 Այլ անվանումը՝ Ջուչիի ուլուս։ XV դարի կեսին Ոսկե հորդան փաստացիորեն տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն խանությունների։ Ոսկե Հորդայի կենտրոնական մասը՝ Մեծ Հորդան դադարեց գոյություն ունենալ XVI դարի սկզբին։
Թան գահատոհմի կայսրություն 5,4[1][2] 715 Հենց Թան գահատոհմի դարաշրջանն է, որը Չինաստանում ավանդաբար համարվում է երկրի առավելագույն հզորության ժամանակաշրջանը, երբ նա իր զարգացմամբ առաջ էր անցել աշխարհի բոլոր երկրներից։
Հին Մակեդոնիա, Մակեդոնական կայսրություն 5,2[1][4] -323 մ.թ.ա. Մակեդոնական կայսրություն էր կոչվում Հին Մակեդոնիան Փիլիպոս II և Ալեքսանդր III կամ Ալեքսանդր Մեծ արքաների օրոք։
Օսմանյան կայսրություն 5,2[1][2] 1683,
1829—1850
Փոքր Ասիան կամ Անատոլիան, որին հնում հայերեն անվանում էին Միջերկրայք, ներկայումս հանդիսանում է արդի Թուրքիայի հիմնական մասը։ Մինչև XI դարում սելջուկ-թուրքերի Փոքր Ասիա ներխուժելը, վերջինս Բյուզանդական կայսրության տարածքն էր։ Օսմանյան կայսրությունն ավարտեց Բյուզանդիայի նվաճումը 1453 թվականին` Կոստանդնուպոլսի գրավմամբ։
Ֆաթիմյան խալիֆայություն 5,1[1][2] 969 Ֆաթիմյանների պետությունն անջատվեց Աբասյանների խալիֆայությունից Իֆրիկիա նահանգում (արդի Թունիս) բերբերական ցեղերի ապստամբության հետևանքով։
Մաուրյաների կայսրություն 5,0[1] -250 մ.թ.ա. Մաուրյա կայսրությունը իր ծաղկման գագաթնակետին հասավ Աշոկայի օրոք, որն իրեն ենթարկեց վիթխարի տարածք և տարածեց բուդդայականությունը։
Հետկայսերական Մոնղոլիա 5,0[2] 1550 1550 թվականին մոնղոլական զորքերը գրավեցին Դատունը և մոտեցան Պեկինի պարիսպներին։ Սոսկ 1560-ական թվականների վերջին Մին կայսրությանը հաջողվեց հետ մղել մոնղոլներին, որից հետո կնքվեց 1570 թվականի հաշտության կամ խաղաղության պայմանագիրը։
Տե՛ս նաև` Հյուսիսային Յուան։
Առաջին մեքսիկական կայսրություն 4,9 1822 XIX դարի սկզբին Մեքսիկայում սկսվեց ազատագրական պատերազմ ընդդեմ Իսպանիայի, որն ավարտվեց անկախ Մեքսիկական կայսրության կազմավորմամբ՝ 1821 թվականին
Սին գահատոհմի կայսրություն 4,7[3] 10 Սին գահատոհմը հաջորդեց Արևմտյան Հան գահատոհմին և նախորդեց Արևելյան Հան գահատոհմին։
Տիբեթական կայսրություն կամ Տիբեթի կայսրություն 4,6[1][2] 800 Միջին դարերում Տիբեթական կայսրությունն իր ազդեցությունը տարածել էր լայնարձակ տարածքների վրա, իրենից ներկայացնում էր հզոր մի պետություն։
Պալա 4,6 850 Պալան Բենգալիայի և Բիհարի բուդդայական միապետների միջնադարյան գահատոհմ կամ դինաստիա էր։
Թիմուրյանների գահատոհմի տերություն կամ Թամերլանի տերություն, Լենկ Թեմուրի տերություն 4,6[1][2] 1405 Թեմուրը (Թամերլանը կամ Լենկ Թեմուրը) ձգտում էր վերածնել Չինգիզ խանի կայսրությունը, պնդելով, թե «աշխարհի բնակեցված մասի ամբողջ տարածությունը չարժե այն բանին, որ ունենա մեկից ավելի թարագավոր»:
Մեծ Մողոլների կայսրություն 4,6[1][2] 1690 Մեծ մողոլները` մոնղոլական ծագմամբ թյուրքացված տիրակալներ էին, որոնք իշխում էին Հնդկաստանում 1526 թվականից մինչև 1858 թվականը։
Հուննուների տերություն 4,03[14] -176 մ.թ.ա. Հուննուների տերությունն ակտիվ պատերազմ էր մղում ընդդեմ չինական Հան գահատոհմի կայսրության, որը հուննուական ռազմարշավներից պաշտպանվելու համար կառուցել էր Չինական մեծ պարիսպը։
Հոների կայսրություն, Հոնաց տերություն 4,0[3] 441 Հոների կայսրությունն իր առավելագույն չափերին հասավ Աթիլլայի օրոք։
Հեփթաղների պետություն, Հեփթաղաց պետություն, Էֆթալիթների պետություն 4,0[3] 490 Հեփթաղների ծագման մասին գոյություն ունեն մի շարք տեսակետներ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ հեփթաղները եկել են Չինաստանից, մյուսները հեփթաղներին համարում են Պամիրի հին բնակչությունը։
Արևելյան թյուրքական խաքանաթ, Արևելա-թյուրքական խաքանաթ 4,0[3] 150px 624 603 թվականին տեղի ունեցավ Թյուրքական խաքանաթի տրոհումը երկու մասի. Արևմտյան թյուրքական խաքանաթի և Արևելյան թյուրքական խաքանաթի։
Աֆշարյանների կայսրություն 4,0 1747 Աֆշարյանները տիրեցին Պարսկաստանին XVIII դարում և ստեղծեցին մեծ կայսրություն։ Այդքան տարածք Պարսկաստանը չէր տիրել Սասանյան կայսրության ժամանակներից ի վեր։
Արևմտյան թյուրքական խաքանաթ, Արևմտա-թյուրքական խաքանաթ 4,0[3] 630 Խաքանաթն իրենից ներկայացնում էր քոչվորական տնտեսության վարման գերազանցապես քոչվորական և կիսաքոչվորական եղանակի և նստակյաց-երկրագործական տիպ տնտեսվարման միասնական համակարգ։
Ժուժանյան խաքանաթ, ժուժանական խաքանաթ 4,0[1][3] 405 Ժուժանական խաքանաթը մոնղոլալեզու քոչվոր ժողովուրդների միություն էր, որոնք տիրում էին հյուսիսային Չինաստանի տափաստաններինч IV դարում տեղի ունեցած խուննուների անհետացման և VI դարում Թյուրքական խաքանաթի հայտնվելու միջև ընկած ժամանակաշրջանում։
Սելևկյան կայսրություն 3,9[1][4]
(տարածքն ընդգծված է
դեղին գույնով)
-301 մ.թ.ա. Սելևկյան կայսրությունը կազմավորվեց Ալեքսանդր Մակեդոնացու մեծ կայսրության տրոհումից հետո։ Ինքը Սելևկյան կայսրություն էլ տրոհվեց և անհետացավ սելևկա-հայկական պատերազմի արդյունքում, այսինքն՝ Մեծ Հայքի Արքայից Արքա Տիգրան Մեծի բանակի դեմ մղված պատերազմից հետո։
Սելջուկներ 3,9[1][2] 1080 Սելջուկների պետությանը վերջ դրեց մոնղոլների ներխուժումը XIII դարում։
Իտալական գաղութային կայսրություն 3,8 1940 1946 թվականին Իտալիան հռչակվեց հանրապետություն, իսկ 1947 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով զրկվեց իր բոլոր գաղութներից։
Քուշանական թագավորություն, Քուշանաց թագավորություն, Քուշանների թագավորություն 3,8[3] 200 Քուշանաց թագավորությունը դիվանագիտական կապեր ուներ Հին Հռոմի, Հին Պարսկաստանի և Հին Չինաստանի հետ։ V դարում քուշանական աշխարհի մնացորդները ավերվեցին հեփթաղների («սպիտակ հոների») արշավանքով։
Հուլավյանների պետություն, Հուլաղյանների պետություն, Հուլավուի գահատոհմի պետություն, իլխանների պետություն, իլխանություն 3,75[1][2] 1310 Իրանի տարածքում գոյություն ունեցած պետություն, որը ձևավորվել է Մոնղոլական կայսրության տրոհման գործընթացի արդյունքում։
Նիդերլանդական գաղութային կայսրություն, Հոլանդական գաղութային կայսրություն 3,7 1940 Նիդերլանդական կայսրությունը կազմավորվել էր XVII դարի առաջին կեսին տեղի ունեցած առևտրական, գաղութային, գիտահետազոտական արշավախմբերի արդյունքում։ Նրա վերջնական լուծարումը տեղի ունեցավ Երկրորդ Աշխարհամարտից հետո։
Չոլա պետություն 3,6 1050 Չոլա գահատոհմը վարում էր ագրեսիվ արտաքին քաղաքականություն, փորձելով իրեն ենթարկել Ցեյլոնև և Մալդիվյան կղզիները։ Չոլա գահատոհմի պետության առևտրական և ռազմական շահերի ոլորտի մեջ էին մտնում նաև Մալայան կղզեխմբի պետությունները։
Խորեզմշահերի պետություն 3,6[2] 1218 Խորեզմյան պետությունն ընկավ մոնղոլների ձեռքով։
Երրորդ Ռայխ, Գերմանական երրորդ ռայխ, Մեծ Գերմանական տերություն, Գերմանիայի երրորդ կայսրություն 3,6 1942 Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիստական Գերմանիայի ոչ պաշտոնական անվանումը։
Բյուզանդական կայսրություն, Բյուզանդիա, Արևելահռոմեական կայսրություն, Արևելյան Հռոմեական կայսրություն 3,5[3] 555 476 թվականին տեղի ունեցած Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունը շարունակեց գոյություն ունենալ ևս հազար տարի։ Կայսրության գլխավոր ժողովուրդներն էին հույները և հայերը։
Գուպտա կայսրություն 3,5[1] 400 Գուպտա գահատոհմը իր տիրապետության ներքո միավորեց Հնդկաստանի գրեթե այնքան մեծ մաս, որքան տիրում էր Չանդրագուպտան։
Չաղաթայի ուլուս 3,5[1][2] 1310—1350 Մոնղոլական պետություն, որը կազմավորվել էր Միջին Ասիայում 1266 թվականին՝ Մեծ Մոնղոլիայի տրոհումից հետո։ Չաղաթային ուլուսը ոչնչացվեց 1370 թվականին՝ Լենկ Թեմուրի կողմից։
Սեֆյանների պետություն 3,5 1512 Սեֆյանների կամ Սեֆևիդների պետությունը զոհ գնաց հոթաքիների կամ աֆղանների արշավանքին, միևնույն ժամանակ՝ արևմուտքից շարունակվում էին թուրքերի արշավանքները, իսկ հյուսիսից՝ լեզգիների։
Գերմանական գաղութային կայսրություն, Գերմանիայի գաղութային կայսրություն 3,5 1914 Ի տարբերություն այլ եվրոպական պետությունների, Գերմանիան գաղութացման ակտիվ քաղաքականություն սկսեց սոսկ XIX դարի վերջին։ Առաջին Աշխարհամարտից հետո գերմանական բոլոր գաղութները բաժանվեցին Անտանտի հաղթական պետությունների միջև։
Ձին (265—420) կամ Արևմտյան Ձին
(265—420 թթ.)
3,5[3] 300 Ձին պետությունը 265—420 թթ., Վեց գահատոհմերից մեկն էր։ Կառավարել է Չինաստանում Եռաթագավորության դարաշրջանի և Հարավային ու Հարավային գահատոհմերի դարաշրջանի միջև ընկած ժամանակահատվածում։
Շեյբանյաններ 3,5[2] 1510 Շեյբանյանները կամ շեյբանիները կառավարող գահատոհմ էին Բուխարայի խանությունում։
Հյուսիսային Սուն 3,5[1][2] 1100 Հյուսիսային Սուն կայսրության հիմնադրումը վերջ դրեց Չինաստանի մասնատվածությանը, որը շարունակվում էր 907 թվականին տեղի ունեցած Թան գահատոհմի անկումից ի վեր։
Գազնևիների կայսրություն Ղազնևիների գահատոհմի կայսրություն 3,4[1][2] 1029 Ղազնևիների պետությունը թյուրքական պետական կազմավորում էր, որի կենտրոնը Աֆղանստանի Ղազնի քաղաքն էր։ Գոյություն է ունեցել 977—1186 թվականներին։
Առաջին ֆրանսիական գաղութային կայսրություն, Ֆրանսիայի առաջին գաղութային կայսրությունը 3,4[2] 1670 1663 թվականին Կանադան հայտարարվեց ֆրանսիական թագի գաղութ։
Ալմորավյաններ 3,3[2] 1147 Ալմորավյանները կամ Ալմորավիդները դավանում էին իսլամի կրոնական օրենքների խիստ հետևում, արտակարգ անհանդուրժողաբար էին վերաբերվում քրիստոնյաներին և հրեաներին, ինչպես նաև սուֆիզմի կամ սուֆիականության հետևորդներին։
Թուղլաք գահատոհմ, Թուղլաքների գահատոհմ 3,2[2] 1320
Ղուրյանների պետություն, Ղուրիդների կամ Գուրիդների պետություն 3,2[2] 1200 Ղուրյանները դրեցին Դելիի սուլթանության սկիզբը։
Ույղուրական խաքանաթ կամ ույղուրների խաքանություն 3,1[1][2] 800 840 թվականին ույղուրների խաքանաթը ոչնչացավ՝ Ենիսեյի ղըրղըզների դեմ քսանամյա պատերազմից հետո։
Սույ գահատոհմ 3,1[2] 610 Սույ գահատոհմը վճռական դեր խաղաց Չինաստանի միավորման մեջ՝ այլասերման ու տրոհման ավելի քան չորսդարյա ժամանակաշրջանից հետո։
Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորություն 3,0[15][16],, իսկ ըստ հնացած տվյալների՝ 1,0[3] Սույն քարտեզում պատկերված է Տիգրան Մեծի Հայկական Կայսրության բուն տարածքը, որտեղ կանգնած էին հայկական բանակի կայազորները և որն ուներ մոտ մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Սակայն Հայկական կայսրության տարածքները, որտեղ կանգնած էին ՄԵԾ ՀԱՅՔԻՆ դաշնակից և ենթակա թագավորությունների և ժողովուրդների բանակները, և որոնք հարկ էին մուծում Տիգրան Մեծին, կազմել են շուրջ երեք միլիոն քառակուսի կիլոմետր։[15],[16] -69 մ.թ.ա. Մեծ Հայքը հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 331 թվականից մինչև մ.թ. 428 թվականը` Երվանդունիների, Արտաշիսյանների, Արշակունիների արքայատոհմերի օրոք:․Մեծ Հայքում մ.թ.ա. 189 թվականից մինչև մ.թ. 11 թվականը իշխել է Արտաշիսյանների գահատոհմը։ Իր առավելագույն հզորության ժամանակաշրջանում` մ.թ.ա. 1–ին դարում, Արքայից Արքա Տիգրան Մեծի օրոք, տարածվել է Եգիպտոսի թագավորության Սինայի թերակղզուց` հարավում, մինչև Կովկասյան լեռները` հյուսիսում և Կապադովկիայից ու Կիլիկիայից` արևմուտքում, մինչև Կասպից ծովն` արևելքում։ Թագավորության բանակի թիվը հասնում էր 300 հազարի, ինչը ժամանակի համար վիթխարի թիվ էր։ Ըստ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի պետական համասարանի Պատմության ֆակուլտետի երկարամյա դեկան, նույն ֆակուլտետի Հայոց Պատմության ամբիոնի երկարամյա վարիչ, հանգուցյալ դոկտոր պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի աշխատությունների[15][16],՝ Տիգրան Բ Մեծ Արտաշիսյան Արքայից Արքայի օրոք Մեծ Հայքի թագավորությանը ենթակա տարածքները կազմել են մոտ երեք միլիոն քառակուսի կիլոմետր[15][16], և սփռվել Փոքր Ասիայից մինչև Կենտրոնական Ասիա, Մեծ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Պարսից ծոց[15][16],։ Փաստորեն, այդ ժամանակ աշխարհում կար երեք գերտերություն, որոնք էին Հայաստանի կայսրությունը կամ Մեծ Հայքը, որը գտնվում էր կենտրոնում, նրանից արևելք գտնվում էր Հռոմեական Հանրապետությունը, որի հետ Մեծ Հայքը սահմանակից էր Փոքր Ասիայում, իսկ Մեծ Հայքից արևելք գտնվում էր Թան Չինական կայսրությունը, որի հետ Մեծ Հայքը սահմանակից էր ներկայիս Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքներում[15][16]։, Մեծ Հայքի հյուսիս–արևմտյան հարևանը՝ Պոնտոսի և Փոքր Հայքի Միացյալ թագավորությունը Մեծ Հայքին դաշնակից երկիր էր[15][16],, և նույնիսկ համարվում էր հայկական երկրորդ թագավորությունը[15][16],, իսկ ՄԵԾ ՀԱՅՔԻ հարավ–արևելյան հարևան Եգիպտոսի թագավորությունը Մեծ Հայքին կիսա–ենթակա կիսա–բարեկամ երկրի կարգավիճակում էր[15][16]։,
Խազարական խաքանաթ 3,0[1] 850 Խազարական խաքանաթն անջատվել է մ.թ. VI դարի կեսին՝ Արևմտա-թյուրքական խաքանաթից։ Խազարիայի կործանման մեջ 960-ական թվականներին վճռական դեր խաղաց Հին ռուսական պետությունը։
Կալմարյան ունիա, Կալմարյան միություն կամ Կալմարյան դաշինք 3,0 1397 Կալմարկայ ունիան անձնական ունիայի մեջ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունների միավորումների մի սերիա էր՝ դանիական թագավորների գլխավորությամբ (1397—1523 թթ.)։
Ղարախանյանների պետություն, Կարախանյանների խանություն 3,0[2] 1025 1042 թվականին Կարախանյանների պետությունը տրոհվեց երկու մասի՝ Արևմտյան Կարախանյան խանություն և Արևելյան Կարախանյան խանություն։
Ղաջարական Պարսկաստան 3,0 1796 Ղաջարները թյուրքական գահատոհմ էին, որոնք իշխում էին Իրանում 1795 - 1925 թվականներին։
Դանիայի թագավորության տիրապետություններ 3,0 1800 Դանիայի ինքնիշխանությունը ներկայումս շարունակվում է տարածվել Գրենլանդիայի վրա։
Մոսկվայի մեծ իշխանություն 3.0 1547 Սկզբնապես Մոսկվան եղել է Վլադիմիրի մեծ իշխանության ուդելը՝ ենթակա գավառը Մոսկվա գետի շրջանում։ XIV դարի կեսից՝ Վլադիմիր քաղաքի` մոսկովյան իշխանների ժառանգական տիրույթի վերածվելով, Մոսկվայի մեծ իշխանությունը սկսեց գլխավորել ռուսական երկրամասերի` միասնական պետության մեջ միավորման գործընթացը։ Նրա կազմում հայտնվեց նախկին Կիևյան Ռուսիայի հողերի մոտ կեսը։
Սամանյաններ, Սանաիդների գահատոհմ 2,85[1][2] 928 Չնայած նրան, որ Սամանյանները Խորասանի և Մավերաննահրի տիրակալներն էին, որոնք գտնվում էին Աբասյան խալիֆայության վերահսկողության ներքո, շուտով նրանք ձեռք բերեցին իրենց լիակատար անկախությունը Բաղդադի խալիֆներից։ Սամանյանների պետությունը ջախջախվեց Ղարախանյանների պետության կողմից։
Մարաստան, Մարական կայսրություն, Մարաց կայսրություն, Մեդիա, Մեդացոց կայսրություն 2,8[1][4] -585 մ.թ.ա. Մ.թ.ա. IX դարի վերջին — մ.թ.ա. VIII դարի սկազբին Մարաստանը նվաճվեց Ասորեստանի կողմից, շուրջ 673 թվականին մ.թ.ա. մարերը՝ Կաշտարիտի կամ Աժդահակի գլխավորությամբ, ապստամբեցին և անկախություն ձեռք բերեցին։
Ցին գահատոհմի կայսրություն 2,8[3] -206 մ.թ.ա. Մ.թ.ա. IX դարի վերջից Ցին գահատոհմի ներկայացուցիչները կրում էին «գուն» (իշխան) տիտղոսը, մ.թ.ա. 325 թվականից՝ «վան» (արքա) տիտղոսը, մ.թ.ա. 221 թվականից՝ «դի» (կայսր) տիտղոսը։
Արշակունիների գահատոհմ, Պարթև Արշակունիներ, Պարթևական արքաներ 2,8[1][4] 1 Արշակունիները պարթևական արքայատոհմ էին, որն իշխում էր Պարթևստանում` Պարթևաց աշխարհում։
Ձին (265—420), Արևելյան Ձին
(265—420)
2,8[3]
(տարածքն ընդգծված է
դեղին գույնով)
347 Ձինական արքունիքում կային օտարերկրյա դեսպանություններ. 270 թվականին Կաշգարից և Ֆերգանայից, 284 թվականին՝ Հռոմից, 286 թվականին՝ Կանգյույից։
Լյու Սուն, Սուն գահատոհմի պետություն 2,8[3] 420 Սուն գահատոհմը՝ չորս Հարավային և Հյուսիսային գահատոհմերից առաջինն էր (420—479)։
Խիլջի գահատոհմ, Խիլձի գահատոհմ, Հիլջի, Khilji dynasty 2,7[1][2] 1312—1320 Տե՛ս նաև. en:Khilji dynasty
Այուբյանների գահատոհմ, Այուբիդների գահատոհմ, Էյուբյաններ 2,7[1] 1190 1174 թվականին Այուբյանները հռչակեցին իրենց անկախութունը Զենգյանների կամ Զանգիների գահատոհմից և սկսեցին լայնարձակ նվաճումներ կատարել։
Մաջապահիտ կայսրություն 2,7[3] 1389 Վերջին հնդկականացված կայսրությունը Ինդոնեզիայում, կղզային կայսրություն, որը գտնվում էր արևելյան Ճավայում և գոյություն է ունեցել 1293 թվականից մինչև մոտ 1520 թվականը։
Լյաո գահատոհմ 2,6[1][2] 947 Լյաոն կիդանիների կամ ղիդանների և նրանց պետության կառավարող գահատոհմի չինարեն անվանումն էր։ Կիդանների (ղիդանների) պետությունը զբաղեցնում էր Հյուսիս-Արևելյան Չինաստանի լայնարձակ տարածությունները՝ Աբաոձի ցեղապետի կողմից կիդանական պետության ստեղծումից ի վեր։ Լյաո գահատոհմի ազդեցության ոլորտն ընդգրկում էր Չինաստանը, Վյետմանը, և ներկայիս Ռուսաստանի Պրիմորիեյի երկրամասը։ Ուստի եվրոպական որոշ լեզուներով, մասնավորապես՝ ռուսերենով «Կիտայ» է կոչվում կիդանյան պետության կողմից մի ժամանակ վերահսկված տարածքը։
Հնդկա-հունական թագավորություն, Հնդհունական թագավորություն 2,5[3] -150 մ.թ.ա. Հնդհունական թագավորությունը գտնվում էր Հյուսիսային Հնդկաստանում, գոյություն է ունեցել մ.թ.ա. 180 թվականից մինչև մ.թ. 10 թվականը, և կառավարվել է հույն թագավորների կողմից, ովքեր Եվտիդեմոս I-ի գահատոհմի շարունակողներն էին։ Հնդհունական թագավորությունը ծագել է որպես Հունա-բակտրիական թագավորության ընդլայնման արդյունք։
Հունա-բակտրիական թագավորություն 2,5[3] -184 մ.թ.ա. Հունա-բակտրիական արքաների բանակը, բացի հունա-մակեդոնական միջուկից կազմված էր տեղական ազնվատոհմիկներից հավաքված հեծելազորից և աղեղնազեն հետևակից, որտեղ ծառայում էին շարքային ազատ մարդիկ։ Բացի այդ, կիրառվում էին մարտակառքեր և մարտական փղեր։
Ուշ Ճաո 2,5[3]
(տարածքն ընդգծված է
կանաչ գույնով)
329 Այն 16 բարբարոսական պետություններից մեկը, որոնց տրոհվեց Հյուսիսային Չինաստանը IV դարում։
Մարաթհների պետություն 2,5[1] 1760 Երեք անգլո-մարաթհական պատերազմների ընթացքում (1775-82, 1803-05, 1817-18) բրիտանացիները մարաթհներից խլեցին Դելին և մի շարք այլ տարածքներ, իսկ իրենք՝ մարաթհական իշխանները վերածվեցին Օստ-հնդկական ընկերության ստորակաների՝ վասալների։
Բելգիական գաղութային կայսրություն, Բելգիայի գաղութային կայսրություն 2,5 1914 XIX դարի վերջին Բելգիայի թագավորությունը դարձավ գաղութային տերություն։ Գաղութների շահագործումը կապիտալների կուտակման և Բելգիայի արդյունաբերության զարգացման էական աղբյուրներից մեկն էր։
Կարակիտայական խանություն, Ղարաղիտայների խանություն 2,5[1] 1210 1218 թվականին Կարակիտայների (ղարաղիտայների) խանությունը նվաճվեց Չինգիզ խանի կողմից և մտավ Մոնղոլական կայսրության մեջ։
Ղազախական խանություն, Կազախական խանություն 2,5 1511 Կազմավորվել է Մոնղոլական կայսրության մանրատումից հետո 1456 թվականին։
Ձին գահատոհմ (1115—1234), Ձին գահատոհմ
(1115—1234)
2,3[1][2]
(տարածքն ընդգծված է
դարչնագույնով)
1126 Թան գահատոհմի կայսրության տրոհումից հետո առաջացած երեք խոշոր պետություններից մեկն էր Ձին գահատոհմ (1115—1234)ի պետությունը։ Մյուս երկուսն էին կիդանյան (ղիդանյան) Լյաոն և չինական Սուն գահատոհմի պետությունը։
Հարավային Ցի գահատոհմի պետություն 2,3[3] 502 Հարավային Ցի գահատոհմի կայսրերը հաճախակի պատերազմներ էին վարում հյուսիսային Չինաստանի դեմ, որտեղ իշխում էր Հյուսիսային Վեյ գահատոհմը. այդ պատերազմները փոփոխական հաջողություն ունեին։
Հարավային Սուն գահատոհմի կայսրություն 2,1[2]
(տարածքն ընդգծված է
գինեգույնով)
1100 Սուն կայսրությունը բաժանվում է Հյուսիսային և հարավային շրջափուլերի։
Մամլյուքյան սուլթանություն, Բահրիտական գահատոհմ 2,1[2] 1300 Մամլյուքների սուլթանությունը Բահրիտների գահատոհմի օրոք։
Մամլյուքյան սուլթանություն, Բուրջիտական գահատոհմ 2,1[1] 1400 Մամլյուքների սուլթանությունը Բուրջիների գահատոհմի օրոք։
Առաջին ֆրանսիական կայսրություն 2,1[2] 1813 Ֆրանսիայում Նապոլեոն Բոնապարտի կայսրության դարաշրջանը։
Վեյ թագավորություն 2,0[3]
(տարածքն ընդգծված է
դարչնագույնով)
263 Վեյը հանդիսանում էր այն երեք թագավորություններից մեկը, որոնք գոյություն ունեին Չինաստանում Եռաթագավորության դարաշրջանում. գոյություն է ունեցել մ.թ. 220 թվականից մինչև մ.թ. 266 թվականը։
Հյուսիսային Հան 2,0[3] 316 Այն 16 բարբարոսական պետություններից մեկը, որոնք ծագել էին մ.թ. IV դարում՝ Հյուսիսային Չինաստանի տրոհունից հետո։ Գոյություն է ունեցել մ.թ. 304-329 թվականներին։
Վաղ Ցին 2,0[3] 376 16 բարբարոսական թագավորություններից մեկը. 395 թվականին Վաղ Ցին թագավորության մնացորդները լիովին զավթվեցին Արևմտյան Ցին պետության կողմից։
Արևմտյան Հռոմեական կայսրություն 2,0[3] 395 Հռոմեական կայսրության արևմտյան մասի անվանումը Դիոկղետիանոս կայսեր մ.թ. 285 թվականի բարեփոխումներից հետո։
Հյուսիսային Վեյ 2,0[3] 450 Հյուսիսային Վեյ գահատոհմի վերջին մոտ ժամանակներում տեղի ունեցավ զգալի ներքին պառակտում, ինչը կայսրությանը հանգեցրեց տրոհման երկու մասի՝ Արևմտյան Վեյ և Արևելյան Վեյ։
Սաֆարյանների գահատոհմ, Սաֆարիդների գահատոհմ 2,0 900 Սաֆարիդները 861—1590 թթ. մի պետություն էին ստեղծել, որի կենտրոնը Սիըստան կամ Սագաստան (Սակաստան) երկրամասում էր, ներկայիս Աֆղանստանի և Իրանի միջև։
Ալմոհադների գահատոհմ 2,0[1] 1200 Ալմոհադների պետությունը կազմավորվել էր Ալմորավիդների դեմ պայքարի ընթացքում։
Սատավահանա 2,0[3] 90 Սատավահանան հարավհնդկական գահատոհմ էր, որը 450 տարի շարունակ իշխում էր Դեկանի կենտրոնական մարզերին՝ հիմնական բազա ունենալով Անդհրա-Պրադեշ նահանգը։
Ռայաթարանգինի 2,0[1][2] 750 Կալհանան՝ մ.թ. XII դարի հնդկական բանաստեղծը, «Արքաների հոսք» (Ռայաթարանգինի) պատմական դյուցազնավեպի՝ էպոսի հեղինակը, շարադրել է քաշմիրյան (Քաշմիր երկրամասի) գահատոհմերի ժամանակագրությունը։
Ինկաների կայսրություն 2,0[1][2] 1527 Մ.թ. XI—XVI դարերում Հարավային Ամերիկայի՝ տարածքի մակերեսով և ազգաբնակչության թվաքանակով խոշորագույն հնդկացիական վաղդասակարգային պետությունն էր։
Գուրջարա-Պրատիհարա 1,8[2] 860 Գուրջարա-պրատիհարա՝ ռաջպուտական գահատոհմ Հյուսիսային Հնդկաստանում։
Սիբրիրյան խանություն 1,8[2] 1520 Թաթարական կամ թարթարական ավատատիրական պետություն Արևմտյան Սիբիրում, որը կազմավորվել է XIV դարի կեսին։

1582 թվականի հոկտեմբերի 26-ին ատաման Երմակը տիրեց Կաշլիկին (Ղաշլըղ) և սկսեց Սիբիրի խանության միացումը Ռուսաստանին։

Մեծ Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիա 1,8 1977 — 2011 Պետություն, որը կազմավորվել էր 1977 թվականի մարտի 2-ին և որպես իր հասարակական կառուցվածքի ձև հռչակել էր Ջամահիրիան։
Ռաշտրակուտներ 1,7 805 Արաբական ժամանակագիրները Ռաշտրակուտների պետությունը դասում էին իր ժամանակի խոշորագույն պետությունների շարքում։
Բուիդներ 1,6[1][2] 980 X դարի երկրորդ կեսին Բուիդները (Բույյաները) ընկան՝ սելջուկների և նրանց դաշնակիցների ներխուժման արդյունքում։
Դելիի սուլթանություն, Ղուլյամների գահատոհմ 1,6[2] 1228 Դելիի սուլթանության գոյության ընթացքում միմյանց հերթափոխել են մի քանի գահատոհմ. Ղուլյամների (1206—1290), Հիլջիների, (1290—1320), Թուղլակների (1320—1413), Սայիդների (1414—1451), Լոդիների (1451—1526)։
Հնդկա-պարթևական թագավորություն, Հնդպարթևական թագավորություն 1,5[3] 50 Հնդպարթևական թագավորությունը գրավել էր արդի Աֆղանստանի մեծագույն մասը և Պակիստանի հյուսիսը, հաղթանակն տանելով Քուշանական թագավորության բազում տիրակալների նկատմամբ։
Ու թագավորություն 1,5[3]
(տարածքն ընդգծված է
կանաչ գույնով)
221 Ու թագավորությունը Եռաթագավորության դարաշրջանի երեք չինական թագավորություններից մեկն էր, որը գոյություն է ունեցել մ.թ. 222-280 թթ.:
Հյուսիսային Ճոու 1,5[3] 577 Հյուսիսային Ճաոն պետություն էր, որը գոյություն է ունեցել Հյուսիսային և հարավայաին գահատոհմերի դարաշրջանում Հյուսիսային Չինաստանում 557—581 թթ.: Ծագել է Արևմտյան Վեյ թագավորության տեղում։ Հետագայում նրան այստեղ փոխարինեց Սույ գահատոհմը։
Նանդա գահատոհմ 1,5[3][17] -350—321 մ.թ.ա. Նանդա գահատոհմը ժառանգել է Մագադհա թագավորությունը և նպատակաուղղվածորեն ընդարձակել վերջինիս սահմանները, պահելով իր ժամանակների համար վիթխարի բանակ։
Հնդկա-սկյութական թագավորություն, Հնդսկյութական թագավորություն 1,5[4] -100 մ.թ.ա. Մ.թ.ա. մոտ 10 թվականին հնդսկյութների ճնշման ներքո ընկավ Հնդհունական թագավորությունը։
Թուլունյաններ, Թուլունիդներ 1,5[3] 900 Թուլունյանները կամ թուլունիդները Խալիֆաթից կամ խալիֆայությունից առաջին փաստացիորեն անկախ եգիպտական գահատոհմն էին։
Իդրիսյաններ 1,5[1] 828 Իդրիսիդները կամ իդրիսյանները արաբական գահատոհմ էին, որոնք իշխում էին Հյուսիսային Աֆրիկայի արևմուտքում 789—905 թվականներին։
Սուրյանների գահատոհմ, Սուրիդներ, Սուրիներ 1,5[1][2] 1545 Սուրիդների, Սուրի կամ Սուրյանների գահատոհմը Հյուսիսային Հնդկաստանի փուշտունական ծագմամբ միջնադարյան մուսուլմանական տիրակալների գահատոհմ էին (1539—1555), որը հիմնադրել էր բիհարյան զորահրամանատար Շեր-խանը. Սուրյանները Դելիի սուլթանության վերջին գահատոհմն էին։
Նոր ասորեստանյան թագավորություն 1,4[1][4] -671 մ.թ.ա. Նոր Ասորեստանյան թագավորությունը (մ.թ.ա. 934—609 թթ.) համարվում է մարդկության պատմության մեջ ժամանակագրորեն առաջին կայսրությունը։
Սոնգայի կայսրություն, Սոնգայիների կայսրություն 1,4[18] 1500 Սոնգայի կայսրությունն ստեղծվել է XV—XVI դդ. սոնգայի ժողովրդի կողմից Նիգեր գետի միջին հոսանքի երկայնքով՝ արդի Մալի, Նիգեր և Նիգերիա պետությունների տարածքում։
Հարշա 1,35[1][2] 625—648 Հարշա կայսրությունը տիպիկ ռազմա-ավատատիրական տերություն էր, որը կազմված էր մեծ թվով ստորակա՝ վասալ իշխանություններից, և տրոհվեց իր ստեղծողի մահից հետո։
Կիևյան Ռուսիա 1.3[19] 1054 Կիևյան Ռուսիա — Միջնադարյան պետություն Արևելյան Եվրոպայուն, որը ծագել է մ.թ. IX դարում` Ռյուրիկովիչների գահատոհմի իշխանների տիրապետության ներքո արևելասլավոնական ցեղերի միավորմամբ։
Լյան գահատոհմ 1,3[1][3] 502—549 Լյան գահատոհմը (502—557), որը հայտնի էր նաև որպես Հարավային Լյան, Չինաստանի Հարավային գահատոհմերի թվից երրորդն էր, որին փոխարինեց Չեն գահատոհմը։
Արևմտյան Վեյ 1,3[3] 557 Արևմտյան Վեյ կայսրությունը ծագեց 534 թվականին՝ Հյուսիսային Վեյ կայսրության տրոհումից հետո։
Ուշ Լյան (907—923), Ուշ Լյան գահատոհմ 1,3[2] 923 Չինաստանում Հինգ գահատոհմերի և տասը թագավորությունների դարաշրջանի Հինգ գահատոհմերից մեկը։
Ուշ Թան 1,3[2] 923 Ուշ Թան գահատոհմը կառավարել է 923-936 թթ.: Այն հանդիսանում է Չինաստանում Հինգ գահատոհմերի և տասը թագավորությունների դարաշրջանի Հինգ գահատոհմերից երկրորդը։ Իր հզորության գագաթնակետին Ուշ Թանը վերահսկում էր Հյուսիսային Չինաստանի մեծ մասը։
Մալի կայսրություն 1,29[20] 1312 Մալին կայսրություն էր հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Սահարա անապատից հարավ, որը գոյություն է ունեցել XIII-XV դարերում։
Շան գահատոհմ 1,25[1][4] -1122 մ.թ.ա. Շանը հանդիսանում է առաջին պետական կազմավորումը, որի գոյության իրականությունը հաստատվում է ոչ միայն հնագիտական գտածոներով, այլև նարրատիվ և էպիգրաֆիկ գրավոր աղբյուրներով։
Արևմտյան Ճոու գահատոհմ 1,25[4] -1046 մ.թ.ա. Ճոու գահատոհմը տապալեց Շան գահատոհմին և ինքն էլ դադարեց Ցին գահատոհմի հաղթանակից հետո։
Ակսում թագավորություն, Ակսումի թագավորություն, Ակսումիտների թագավորություն 1,25[1] 350 Ակսումյան թագավորության իշխանության ներքո էր գտնվում վիթխարի տարածք Կարմիր ծովի առափին և Արաբական թերակղզում, ներառյալ իր ժամանակի գեղեցկագույն քաղաքներից Եմենը։
Կարլոս Մեծի կայսրություն, Արևմուտքի կայսր Կարլոսի տերություն 1,2[1][2] 814 Ֆրանկների պետությունը կազմավորվեց Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում՝ մյուս Բարբարոսական թագավորությունների հետ միաժամանակ։ 800 թվականին ֆրանկների արքա Կարլոսը դարձավ կայսր, դրանով իսկ վերածնելով Արևմտյան Հռոմեական կայսրությունը։
Ռեչ Պոսպոլիտայա 1,2[1][2] 1650 Դա մի երկմիասնական պետություն էր, որը կազմավորված էր Լեհաստանի թագավորության և Լիտվական մեծ իշխանության կողմից։ Երկու դար շարունակ Ռեչ Պոսպոլիտայան հանդիսանում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն պետություններից մեկը։ Նրա կազմում գտնվում էին նաև հսկայածավալ արևելաեվրոպական տարածքներ։
Շրիվաջայա 1,2[1] 1200 Հին Մալայզիայի կամա մալայական թագավորություն, որի կենտրոնը գտնվում էր Սումատրա կղզում, որը տարածվում էր նաև Մալայական կղզեխմբի՝ կղզեխմբի և Հարավ-արևելյան Ասիայի առափի վրա։
Շունգա կայսրություն 1,2[1] -150 մ.թ.ա. Շունգա պետությունը ծագեց Մաուրյաների կայսրության անկումից հետո։ Պետության մայրաքաղաքն էր Պատալիպուտրան։
Քուշ թագավորություն 1,2[1]
(-400 մ.թ.ա.)
-700 մ.թ.ա. Քուշը հին թագավորությունն էր, որը գոյություն ուներ արդի Սուդանի տարածքի հյուսիսային մասում (Նուբիայում)` մ.թ.ա. VIII դարից մինչև մ.թ. IV դարը։ Քուշի ժողովուրդը կոչում են քուշիտներ կամ քուշյաններ։
Ռատտանակոսին, Ռատտանակոսին 1,12 1782 Թաիլանդը միակ երկիրն էր Հարավ-Արևելյան Ասիայում, որը երբեք չի ենթարկվել գաղութացման։
Չալուկյա 1,1 636 Չալուկյայի կառավարումը նշանավորվեց կաննադա լեզվով գրականության ծաղկմամբ և տաճարների լայնածավալ շինարարությամբ, որը կենտրևոնացած էր հիմնականում Պատտադակալի շուրջը։ VIII դարի Պատտադակալյան տաճարները ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմի ճանաչված են որպես մարդկության Համաշխարհային ժառանգություն։
Շվեդիայի թագավորություն 1,1 1658 XVII դարի ընթացքում Շվեդիան նշանակալից ուժ էր Եվրոպայում՝ շնորհիվ իր փորձառու և արդյունավետ բանակի։
Դելիի սուլթանություն, Լոդի գահատոհմ 1,1
(աջից)
1517 1526 թվականին Դելիի սուլթանությունն ընկավ Բաբուրի` «Վագրի» հարվածների ներքո։ Վերջինս հիմնադրեց Մեծ մողոլների կայսրությունը։
Հին Եգիպտոսի XVIII գահատոհմ
(XVIII գահատոհմ)
1,0[4] -1450 մ.թ.ա. Տասնութերորդ գահատոհմը (մ.թ.ա. 1550—1292 թթ.) Հին Եգիպտոսի առավել հայտնի գահատոհմերից մեկն էր։ Այդ գահատոհմի ներկայացուցիչներից էին մի շարք առավել հզոր եգիպտական փարավոններ, ինչպես նաև թերևս ամենահայտնիներից մեկը՝ Թութանհամոնը։
Եգիպտոսի Նոր թագավորություն 1,0[1][4] -1300 մ.թ.ա. Անվիճելի էի այն փաստը, որ Եգիպտոսի Նոր թագավորությունը եգիպտական քաղաքակրթության զարգացման գագաթնակետն է. բանն այն է, որ հենց այդ թագավորության կողմից ի մի բերվեցին Եգիպտոսի նախորդ զարգացման երկու հազարամյակների բոլոր նվաճումները, և, միաժամանակ՝ ի հայտ եկան Թութմոս III-ի «տիեզերական» պետության եզակի երևույթները կամ «աթոնիստական հեղափոխության» երևույթը, որը խորը հետք թողեց կրոնում և արվեստում։
Հելլենիստական Եգիպտոս 1,0[4]
(տարածքն ընդգծված է
կապույտ գույնով)
-301 մ.թ.ա. Հելլենիստական Եգիպտոսը պետություն էր, որը մ.թ.ա. 332 թվականին կազմավորվել Եգիպտոսի տարածքում՝ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այդ երկրի գրավումից հետո։
Արևելյան Վեյ 1,0[3] 550 Արևելյան Վեյ կայսրությունը կազմավորվել էր 534 թվականին՝ Հյուսիսային Վեյ հյուսիսչինական կայսրության անկումից հետո։
Հյուսիսային Ցի 1,0[3] 550 Ծագել է Արևելյան Վեյ պետության տեղում։
Թահիրյաններ, Թահիրիդներ 1,0[2] 800 Թահիրյանները պարսկական ծագմամբ առաջին մուսուլմանական գահատոհմն էին։
Կալաչուրի, Kalachuri 1,0[1][2] 1050 Տե՛ս նաև՝ en:Kalachuri
Սրբազան Հռոմեական կայսրություն 1,0[2] 1050 Կայսրությունը հիմնադրվել էր 962 թվականին արևելաֆրանկական թագավորության արքա Օտտոն I-ի կամ Օտտոն Մեծի կողմից։ Սրբազան Հռոմեական կայսրությունը դիտվել է որպես անտիկ ժամանակաշրջանի Հռոմեական կայսրության և Կարլոս Մեծի ֆրանկական կայսրության ուղղակի շարունակությունը։
Սի Սյա 1,0[1]
(տարածքն ընդգծված է
կարմիր գույնով)
1100 Սի Սյա կամ Տանգուտական թագավորություն. գոյություն է ունեցել 1038—1227 թթ.:
Չալուկյա Արևմտյան կայսրություն 1,0 1121 Տե՛ս նաև՝ en:Western Chalukya Empire
Կամբուջադեշա 1,0[1][2] 1290 Իր բարգավաճման գագաթնակետին հասել է XII դարում։ Ակդ ժամանակաշրջանում կայսրությունն ընդգրկում էր Վյետնամի, Կամբոջայի, Թաիլանդի և Լաոսի արդի տարածքները։
Ավարական խաքանաթ 1,0[3]
(տարածքն ընդգծված է
կարմիր գույնով)
600 Ավարները ասիական ծագմամբ վաչկատուն՝ քոչվոր ժողովուրդ էին, ովքեր VI դարում վերաբնակվեցին Կենտրոնական Եվրոպայում։
Կանեմ-Բորնո 1,0[2] 1200 Կանեմ-Բորնոն (700—1376 թթ.) մինչգաղութային ժամանակաշրջանի աֆրիկյան պետություն էր։ Զբաղեցնում էր արդի Չադի, հարավային Լիբիայի և արևելյան Նիգերի տարածքները։
Կալինգա պետություն, Մահա-Մեգհավահանա գահատոհմ 0,9[4] -10 մ.թ.ա. Բարձրագույն ծաղկմանը հասել է Կհարավելայի կառավարման օրոք, ով մի շարք հաջող ռազմարշավներ կատարեց և իրեն ենթարկեց նույնիսկ Մագադհան։
Կոնբաուն 0,9 1800 Կոնբաուն թագավորության մայրաքաղաքը քանիցս տեղափոխվել է մի վայրից մյուսը։ Ամեն անգամ քաղաքն ամբողջովին տեղափոխում էին՝ օգտագործելով փղերին։
Կամա-վոլգյան Բուլղարիա 0,9[1][2] 1100 Վոլգյան Բուլղարիան կազմավորվել է Վոլգային և Դոնի միջագետքից վաչկատուն՝ քոչվոր բուլղար ժողովրդի հիմնական մասի վերաբնակեցմամբ։
Լիտվական Մեծ իշխանություն 0,9 1430 Մինդովգ իշխանի կողմի XIII դարում լիտվական ցեղերի միավորումից հետո կազմավորվեց Լիտվական իշխանությունը։ Այն ներառեց նաև արևմտառուսական հողերը, որոնք կազմեցին Լիտվական իշխանության տարածքի 9/10 մասը։ Դրանով իսկ, փաստորեն, Լիտվական իշխանությունը դարձավ, Մոսկվայի իշխանության հետ միասին՝ Ռուսիայի միավորման հիմնական կենտրոններից մեկը։ Լիտվական մեծ իշխանությունն իր առավելագույն տարածքային ընդարձակմանը հասավ Վիտովտ մեծ իշխանի օրոք։ 1569 թվականին Լիտվան միավորվեց Լեհաստանի հետ և կազմեց Ռեչ Պոսպոլիտայա երկմիասնական պետությունը։
Ակկադ 0,8[4]
(տարածքն ընդգծված է
կանաչ գույնով)
-2250 մ.թ.ա. Ակկադը կամ Աքքադը հին պետություն էր Միջագետքում կամ Մեսոպոտոմիայում (արդի Իրաքի տարածքոմ)։
Ուշ Ցին (936—947), Ուշ Ցին
(936—947)
0,8[2] 936 Չինական պատմութան մեջ հայտնի են չորս ժամանակաշրջան, որոնք կրում են «Ձին» անվանումը։
Գանա կայսրություն 0,8[3] 1067 Գանա կայսրությունը հիմնվել է մանդե լեզուների խմբին պատկանող լեզվով խոսող սոնինկե ժողովրդի կողմից՝ մի ավելի հին պետական կազմավորման հիման վրա, որը ստեղծել էին բերբերները։
Պագան թագավորություն 0,8[2] 1200 1287 թ. Պագան թագավորությունը հրաժարվեց հարկ մուծել և գրավվեց մոնղոլների կողմից։ Քաղաքը կողոպտվեց, ոսկե պագոդաները «կեղևահան» արվեցին, բազմաթիվ կրոնական սրբազան մասունքները գողացվեցին։
Արևմտյան Կշատրապներ 0,8[3] 100 395 թվականին Գուպտների պետության տիրակալ Չանդրագուպտա IIը նվաճեց Կշատրապների թագավորությունը և սպանեց վերջին շաքյան տիրակալին՝ Ռուդրասիմհա III-ին։ Դրանով իսկ Արևմտյան Կշատրապների կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։
Հիմյար 0,8[4] 400 Հիմյարը հին թագավորություն էր, որը գոյություն է ունեցել շուրջ մ.թ.ա. 110 — մ.թ. 599 թվականները՝ Արաբական թերակղզու հարավում։ IV—VI դարերում Հիմյարի իշխանությունը (իր ստորակաների, նախ և առաջ կինդիտների միջոցով) հաճախ տարածվում էր կենտրոնական Արաբիայի զգալի մասի վրա։
Բոհայ 0,8[1] 830 Բոհայը (698—926) տունգուս-մանջուրների առաջին պետությունն էր, որը տեղակայված էր Մանջուրիայի, արդի Ռուսաստանի Պրիմորիեյի երկրամասի և Կորեական թերակղզու հյուսիսային մասի տարածքներում։ 926 թվականին Բոհայը նվաճվեց կիդանիների կամ ղիդանների կողմից։
Կազանի խանություն 0,7[2] 1540 Կազանի կամ Ղազանի խանությունը կազմավորվել է Ոսկե Հորդայի տրոհումից հետո՝ Բոլղարական իշխանության, Ջուկեթաուի իշխանության, Կազանի իշխանության և Կաշանի իշխանության տարածքներում։
Մերովինգների գահատոհմ 0,7[2] 558 Մերովինգները ֆրանկ թագավորների առաջին գահատոհմն են Ֆրանսիայի պատմության մեջ։
Առաջին բուլղարական թագավորություն 0,7[3] 900 Սիմեոն արքայի օրոք Բուլղարական թագավորությունը հասավ իր քաղաքական և տարածքային հզորության գագաթնակետին։
Շու թագավորություն 0,7[3]
(տարածքն ընդգծված է
դարչնագույնով)
221 Չինաստանի Եռաթագավորության դարաշրջանի երեք թագավորություններից մեկը, որը գոյություն է ունեցել 221 թ. — 263 թ.:
Յադավների գահատոհմ 0,7[2] 1250 Վաղ Յադավները Ռաշտրակուտաների և Արևմտյան Չալուկյայի ստորականերն էին՝ վասալները։ Վերջիններիս ամկումից հետո Յադավներն անկախություն ձեռք բերեցին։
Պարամարա 0,7[3] 1050 Պարամարան մի իշխանապետություն էր, որը ծագել էր Մալվայի տարածքում՝ Գուրջարա-Պրատիհարների պետության տրոհումից հետո։ (տե՛ս նաև՝ en:Paramara)
Դալի պետություն 0,7
(տարածքն ընդգրկված է
մանուշակագույնով)
1200 Դալի թագավորությունը հիմնադրվել է 937 թվականին և կառավարվել է 22 միապետներից բաղկացած գահատոհմի կողմից, մինչև որ ոչնչացվեց մոնղոլների կողմից 1253 թվականին։ Դալի թագավորության մայրաքաղաքն էր Դալին։
Վիջայանագարա կայսրություն 0,7 1529 Վիջայանագարական կայսրությունը ծագել է Հարավային Հնդկաստան հինդուսների պայքարում՝ ընդդեմ մուսուլմանական Դելիի սուլթանության։
Նանճաո 0,7[2] 830 873 թվականին Նանճաոն դուրս մղվեց Սըչուան նահանգից։ Հետագայում Նանճաո թագավորության հզորությունն աստիճանաբար մարում էր։
Ավստրո-Հունգարիա 0,67 1913 Ավստրո-Հունգարիան երկմիասնական միապետություն էր (K. und k.) և բազմազգ պետություն Կենտրոնական Եվրոպայում, որը գոյություն ուներ 1867—1918 թվականներին։
Հին Եգիպտոսի երկրորդ անցումնային ժամանակաշրջան
(1715—1554 մ.թ.ա.)
0,65[4] -1650 մ.թ.ա. Հին Եգիպտոսի Երկրորդ անցումնային ժամանակաշրջանը։
Հին Եգիպտոսի ուշ թագավորություն
(664—332 մ.թ.ա.)
0,65[4] -550 մ.թ.ա. Եգիպտոսի անկախության ժամանակավոր վերականգնման և այդ պետության հզորության ժամանակաշրջանը (XXVI—XXХ գահատոհմեր), որն ավարտվեց Աքեմենյան տերության կամ Արիական Համադաշնության կողմից Եգիպտոսի նվաճմամբ։
Վակատակա գահատոհմ 0,65[4] 450 Տե'ս նաև` en:Vakataka dynasty
Վեստգոթերի թագավորություն, Վեստգոթական թագավորություն, Արևմտյան գոթերի թագավորություն 0,6[3] 580 Վեստգոթերը գերմանական ցեղ էին, որոնք իրենցից ներկայացնում էին գոթերի ցեղային միության երկու գլխավոր ճյուղերից մեկը (երկրորդ ճյուղը օստգոթերն էին)։ 370 թ. մասնակցել են Ժողովուրդների մեծ վերաբնակեցմանը, որն իրենից ներկայացնում էր բարբարոսական տարբեր ժողովուրդների խաղաղ գաղթը և ռազմարշավները դեպի Հռոմեական կայսրության տարածքները։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո վեստգոթերը հանգուցային դեր են խաղացել Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ։
Կորդովայի խալիֆայություն 0,6[2] 1000 1031 թվականին Կորդովային խալիֆայությունը մասնատվեց մի շարք էմիրությունների, որոնցից առավել նշանակալին էր Գրանադայի էմիրությունը, որտեղ մուսուլմանական տիրապետությունը շարունակվեց մինչև 1492 թվականը։
Ռայ գահատոհմ 0,6[3] 675 Տե՛ս նաև` en:Rai Dynasty
Մաուկհարի գահատոհմ 0,6[2] 600 Գուպտերի ազդեցության անկմամբ նրանց պետության կենտրոնում բարձրացավ նոր գահատոհմ՝ Մաուկհարի։
Բահմանի 0,6[2] 1470 1470-ականների սկզբին Բահմանիդների կամ Բահմանյանների պետությունում և նրա գլխավոր կենտրոններում (Բիդար և Գոլկոնդա) առևտրական նպատակներով շրջագայել է Հյուսիս-արևելյան Ռուսիայի Տվեր քաղաքի վաճառական Աֆանասի Նիկիտինը։ Վերջինիս ճանապարհորդության մասին պատմվում է «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (ռուս.՝ «Хожении за три моря») գրքում։
Նիզամ 0,6 1740 Տե՛ս նաև՝ en:Nizam
Սիկխերի պետություն 0,56 1845 1799 թվականից սիկխերի առաջնորդը՝ Ռանջիթ Սինգհը տարանջատված միսալները միավորեց կայսրության մեջ (Սիկխական կայսրություն)։ Վերջինս ոչնչացվեց 1849 թվականին՝ բրիտանական գաղութարարների կողմից՝ երկրորդ անգլո-սիկխական պատերազմի արդյունքում։
Հին Եգիպտոսի միջին թագավորություն 0,5[4] -1850 մ.թ.ա. Միջին թագավորությունը Հին Եգիպտոս պատմության այն ժամանակաշրջանն է, որը տևել է մ.թ.ա 2040 թվականից մինչև մ.թ.ա. 1783 թվականը (այլ տվյալներով՝ մինչև մ.թ.ա. 1640 թ.)։
Լյուդիա, Լյուդիական թագավորություն 0,5[4] -585 մ.թ.ա. Լյուդիական թագավորությունը ոչնչացվեց պարսից արքա Կյուրոս IIի կամ Կյուրոս Մեծի կողմից։ Աքեմենյան տերությունից Լյուդիան անցավ Մակեդոնական տերությանը, Սելևկյաններին և Հռոմեական կայսրությանը։ Վերջինիս ժառանգորդ Բյուզանդիայից էլ Լյուդիան խլեցին թուրքերը։ Այժմ Լյուդիայի տարածքը մտնում է թուրքական հանրապետության կազմի մեջ։
Նոր բաբելոնական թագավորություն 0,5[4] -562 մ.թ.ա. Իր առավելագույն բարգավաճմանը Բաբելոնը հասավ Նոր Բաբելոնական թագավորության օրոք (մ.թ.ա. 626—539 թթ.)։ Մ.թ.ա. 539 թվականին Բաբելոնը նվաճվեց հայ-պարսկական միացյալ բանակների կողմից։ Այնուհետև Բաբելոնի սատրապներ կամ կառավարիչներ նշանակվում էին հայ զորավարները։ Նրանցից մեկին՝ Արախային հիշատակում է Դարեհ I-ը իր նշանավոր եռալեզվյան Բեհիսթունյան արձանագրության մեջ։
Կոշալա 0,5[3] -543 մ.թ.ա. Կոշալան ստրկատիրական պետություն էր Հին Հնդկաստանում։ Գտնվում էր նախկին Աուդ պետության տարածքում (ներկայիս հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգ), ինչպես նաև Նեպալի հարավարևմտյան մասում։
Մագադհա
(Շայշունագա գահատոհմ)
0,5[3] -510 մ.թ.ա. Մագադհան մտնում էր տասնվեց մահաջանապադների, այսինքն՝ մեծ պետությունների շարքի մեջ, ըստ բուդդայական և ջայնիական աղբյուրների։ Մագադհա պետության Բիմբիսարա արքան (544—491) Շիշունագա գահատոհմից, որն ապրել է Բուդդայի ժամանակներում, նպաստել է բուդդայականության տարածմանը և լավ է վերաբերվել ջայնիզմին։
Չու թագավորություն 0,5[3] -350 մ.թ.ա. Չուն թագավորություն էր հարավային Չինաստանում Չունցյու ժամանակաշրջանում (մ.թ.ա. 722—481 թթ.) և Ճանգո ժամանակաշրջանում (Ճանգո՝ «Պատերազմող թագավորություններ» մ.թ.ա. 481—212 թթ.)։
Պանդյա 0,5 1251 Պանդյաների պետությունը իր ամբողջ գրեթե 2-հազարամյա պատմության ընթացքում լայնածավալ առևտուր էր վարում Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ և իր ենթակայության ներքո էր պահում հարավային Կերալայի բազմաթիվ իշխանապետություններ։
Ուշ Հան (947—950), Ուշ Հան
(947—950)
0,5[2] 947 Ուշ Հան գահատոհմը, որը հիմնվել էր 947 թ., Չինաստանի պատմության Հինգ գահատոհմերի և տասը թագավորությունների դարաշրջանի գահատոհմերից չորրորդը և հաջորդական գահատոհմերի շարքում երրորդը։
Կանգյույ 0,5[3] -100 մ.թ.ա. Կանգյույը պետություն էր Միջին Ասիայում (մոտավորապես մ.թ.ա. II դարից — մ.թ. IV դար) Սիրդարյա գետի ստորին և միջին հոսանքի շրջանում (Ֆերգանայի հովիտ
Օստգոթական թագավորություն, Օստգոթերի թագավորություն, Արևելյան գոթերի թագավորություն 0,5[2] 510 Օստգոթերի թագավորությունը ուշ անտիկ ժամանակաշրջանի և վաղ ավատատիրության ժամանակաշրջանի ոչ ամուր պետական կազմավորումն էր, որը ստեղծվել էր գերմանական ցեղերից մեկի՝ օստգոթերի կամ օստրոգոթերի կողմից Հռոմեական կայսրության տարածքների զավթման արդյունքում։
Կոգուրյո 0,45[4] 476 Կոգուրյո պետությունն իր առավելագույն հզորությանը հասել է IV դարի վերջին, վերահսկելով լայնարձակ տարածք Կորեական թերակղզու հյուսիսում և Մանջուրիայի մեծագույն մասը։ Կոգուրյոյի ուժեղացմանը նպաստեց հարևան Չինաստանի ավատատիրական մասնատվածությունը. Չինաստանի տիրակալները ի վիճակի չէին վերականգնելու իրենց ազդեցությունը Կորեայում։
Սյա գահատոհմ 0,45[4] -1800 մ.թ.ա. Սյան առասպելական գահատոհմ էր, որըն, ըստ ավանդական պատկերացումների կառավարել է հին Չինաստանում, մոտ մ.թ.ա. 2070 թվականից մինչև մ.թ.ա. 1765 թվականը. իսկ մեկ այլ վարկած այս գահատոհմի կառավարումը հասցնում է մինչև մ.թ.ա. 2700 թվականը։
Հին Եգիպտոսի Նոր թագավորություն
(Հին Եգիպտոս)
0,45[4] -1250-1220 մ.թ.ա. Նոր թագավորության պատմությունը լուսաբանվում է Հին Եգիպտոսի պետականության ծաղկման և խոշոր եգիպտական համաշխարհային պետության սետղծման ժամանակաշրջանի առավել մեծ թվով հուշարձանների կողմից։ Այդ ժամանակաշրջանում կառավարել են Եգիպտոսի փարավոնների երեք Մանեթոնյան գահատոհմերը՝ XVIII-ը, XIX-ը և XX-ը։
Ղրիմի խանություն 0,4[2] 1500 1478 թվականին Ղրիմի խանությունը պաշտոնապես դարձավ Օսմանյան կայսրության դաշնակիցը և այդ կարգավիճակում մնաց մինչև 1774 թվականի Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագիրը։
Հին Եգիպտոսի Հին թագավորություն
(Հին Եգիպտոս)
0,4[4] -2400 մ.թ.ա. Հին Եգիպտոսի՝ մ.թ.ա. 28-րդ դարում ձևավորված սոցիալական համակարգն իրենից ներկայացնում էր հստակ բուրգ, որի գագաթին կանգնած էր փարավոնը, որը տիրապետում էր բացարձակ իշխանության (օրենսդրական, գործադիր, դատական) և համարվում էր աստված (Ռա Աստծո որդի Գոռի վերամարմնավորումը)։
Միջին Ասորեստանյան կայսրություն 0,4[4] -1080 մ.թ.ա. Ասորեստանյան կայսրությունը գոյություն էր ունեցել շուրջ 1000 տարի, սկսած մ.թ.ա. XVII դարից մինչև իր ոչնչացումը մ.թ.ա. VII դարում (շուրջ մ.թ.ա. 609 թվական)` Մարաստանի և Բաբելոնի կողմից։ Մարաստանի զորքերի հետ միասին Ասորեստանի դեմ պատերազմին մասնակցել են նաև Հայաստանի թագավորության զորքերը։
Լատինական կայսրություն 0,35[3] 1204 Լատինական կայսրությունը 1204—1261) միջնադարյան կայսրություն էր, որը կազմավորվել էր Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո։ Կայսրության անվանումը լատիներեն Romania էր, այսինքն՝ Հռոմեական կայսրություն։
Հայ Արշակունիների Մեծ Հայքի թագավորություն 0,32[3] 287-330 Մեծ Հայքը հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 331 թվականից մինչև մ.թ. 428 թվականը` երեք գահատոհմերի` Երվանդունիների, Արտաշիսյանների, Արշակունիների օրոք։․Մեծ Հայքում մ.թ. 52 թվականից մինչև մ.թ. 428 թվականն իշխել է Արշակունիների գահատոհմը։ Մ.թ. 4-րդ դարում, այն ունեցել է 285,2 հազար քառ. կմ-ից ավելի մակերեսով տարածք[21]։ Իր առավելագույն տարածքային ընդլայնման ժամանակաշրջանում՝ Տրդատ III-ի օրոք (287-330) Մեծ Հայքի տարածքը կազմել է 320 հազար քառ. կմ։ Հայ Արշակունիները կրում էին «Մեծ Հայքի Մեծ Արքա» տիտղոսը։ Արշակունյաց Հայաստանի բանակի թիվը հասնում էր 120 հազարի, ինչն իր ժամանակի համար մեծ հզորություն էր։ Մեծ Հայքի բանակի մի մասը գտնվում էր հարևան երկրներում (օրինակ՝ Վիրքում և Աղվանում), որոնք գտնվում էին նրանից կախյալ վիճակում և կոչվում էին «գրավյալ աշխարհներ»։ Այդ մասին հաղորդում է «Զորանամակը», նշելով հայկական զորքերի այդ մասի վերաբերյալ. «և զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալս»[22]։
Հինդոսյան քաղաքակրթություն, Հարրապյան քաղաքակրթություն 0,3[17] -1800 մ.թ.ա. Հարրապյան քաղաքակրթությունը համարվում է մարդկության առավել հին երեք քաղաքակրթություններից մեկը՝ հին եգիպտականի և Շումերականի հետ։ Բոլոր երեքից Հարրապյանն առավել մեծխ մակերես էր զբաղեցնում։ Զարգացել է Հինդոս գետի հովտում մ.թ.ա. XXIII—XVIII դարերում՝ մինչև արիացիների գալը, որը տեղի ունեցավ մ.թ.ա. II հազարամյակում։ Հարրապյան քաղաքակրթության առավել նշանակալի կենտրոններն են Հարրապան, Լոթհալը և Մոհենջո-Դարոն։
Միտանի 0,3[4] -1450 մ.թ.ա. Միտանին հին պետություն էր (մ.թ.ա. 16-13 դարերում), որը գիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետներից մեկի համաձայն՝ ստեղծել էին հուրրիները` Հյուսիսային Մեսոպոտամիայի և հարակից մարզերի տարածքում։ Թեպետ Միտանիի բնակչության մեջ կային հուրրիներ և սեմիթներ, սակայն պետության իշխող վերնախավը և արքայական գահատոհմը արիական էին` հնդեվրոպական անուններով, հնդեվրոպական աստվածների պաշտամունքով։
Կարթագեն 0,3[4] -220 մ.թ.ա. Հին աշխարհում հռչակված Կարթագենը փյունիկացիների (կամ պունիկացիների) պետությունն էր, որի մայրաքաղաք Կարթագենը, գտնվում էր Աֆրիկայի հյուսիսում, արդի Թունիսի տարածքում։
Մեծ Հայքի Բագրատունիների թագավորություն, Բագրատունիների դաշնային թագավորություն 0,25[1] 885-990 885 թվականին Բագրատունիների իշխանական գահատոհմը հայկական մյուս իշխանական տոհմերի աջակցությամբ Արաբական խալիֆայությունից անկախություն նվաճեց և Մեծ Հայքը դարձյալ հռչակեց անկախ թագավորություն։ Բագրատունյաց Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Բյուզանդական կայսրությունը։ Ինչպես արաբական խալիֆը, այնպես էլ բյուզանդական կայսրը Բագրատունիների արքայատոհմի հիմնադիր Աշոտ I-ին թագ ուղարկեցին։ Բագրատունիների արքայատոհմի գլխավորած թագավորությունն իր կազմի մեջ բացի բուն հայկական երկրամասերից (Շիրակ, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Տարոն, Գուգարք, Ուտիք, Նախիջևան, Վանանդ, Արարատյան դաշտ, Տայք, Կարին և այլն), ներառում էր նաև հարավկովկասյան երկրները՝ Վիրքը և Աղվանքը։ Հայ Բագրատունի արքաները կրում էին «Շահնշահ» (այսինքն՝ «Արքայից արքա» կամ «կայսր» տիտղոսը. ավելի հաճախ՝ «Շահնշահ Հայոց և Վրաց»)։ Առավելագույն տարածքային ընդլայնման ժամանակ՝ 9-10-րդ դարերում Բագրատունյաց Մեծ Հայքն ներառում էր 250 հազար քառ. կմ մակերեսով տարածք և մոտ 5,5-6 միլիոն բնակիչ (համեմատության համար կարելի է նշել, որ այդ ժամանակներում Անգլիայի բնակչությունը 1,5-2 մլն էր, իսկ 13-14-րդ դարերում՝ Մոսկովյան Մեծ Իշխանության բնակչությունը՝ 1-1,5 միլիոն, տարածքը՝ 3 միլիոն քառ. կմ)[23]։ Մայրաքաղաքներն էին սկզբում Բագավանը, ապա Երազգավորսը, այնուհետև՝ Կարսը, և վերջում՝ Անին, որն իր ժամանակի աշխարհի խոշորագույն և հարուստ քաղաքներից մեկն էր, ռազմական տեսակետից՝ լավ ամրացված։ Բագրատունյաց բանակի թիվը հասնում էր մինչև 100.000-ի։ Աշոտ I-ի և Սմբատ I-ի օրոք Բագրատունյաց Մեծ Հայքի թագավորությունը ելք ուներ դեպի Սև ծով` Համշենի և Աջարիայի տարածքով[24]։
Մեծ Հայքի Երվանդունիների թագավորություն 0,25[4] -331 մ.թ.ա. Մեծ Հայքը հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 331 թվականից մինչև մ.թ. 428 թվականը՝ երեք գահատոհմերի՝ Երվանդունիների, Արտաշիսյանների, Արշակունիների օրոք։․Մեծ Հայքում մ.թ.ա 331 թվականից մինչև մ.թ.ա. 201 թվականն իշխել է Երվանդունիների գահատոհմը[25]։ Իր առավելագույն տարածքային ընդլայնման ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 4-րդ դարում, այն ունեցել է 250 հազար քառ. կմ-ից ավելի մակերեսով տարածք։ Երվանդունիները կրում էին «Մեծ Արքա» տիտղոսը։ Նրանց բանակի թիվը հասնում էր մինչև 50-60 հազարի, ինչն իր ժամանակի համար պատկառելի ուժ էր։
Վանի թագավորություն, Ուրարտու, Արարատյան թագավորություն, Բիայնա 0,25[4] -743 մ.թ.ա. Վանի կամ Արարատյան թագավորությունը՝ հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհում, որի տարածքում գտնվում են ներկայիս Հայաստանը, Թուրքիայի արևելյան մասը (Արևմտյան Հայաստան) և Իրանի հյուսիսարևմտյան նահանգները։ Վանի կամ Արարատյան թագավորությունը գլխավորող դեր էր խաղում Արևմտյան Ասիայի պետությունների մեջ։ Վանի արքաները կրում էին «Մեծ Արքա», «Արքաների արքա» տիտղոսները։ Վանի թագավորության բանակի թիվը հասնում էր մինչև 50 հազարի, ինչն իր ժամանակի համար մեծ ուժ էր։
Հին բաբելոնական թագավորություն 0,25[4] -1690 մ.թ.ա. Տե՛ս նաև՝ en:First Babylonian Dynasty
Գալիցա-Վոլինյան իշխանություն 0,25[4] 1392
Սերբական թագավորություն 0,25 1350 Սերբական թագավորություն կամ Դուշանի թագավորություն царство՝ սերբական պետականության զարգացման մի ժամանակաշրջան, երբ նա հասավ իր հզորության գագաթնակետին և իր տարածքները հասցրեց իր պատմության ընթացքում առավելագույն սահմաններին։
Ացտեկների կայսրություն 0,22[2] 1520 Ացտեկների կայսրության ստեղծումը հանգեցրեց պատմության մեջ խոշորագույն ժողովրդագրական պայթյուններից մեկին. Մեսոամերիկայի կամ Միջնին Ամերիկայի բնակչությունը 10 միլիոնից դարձավ 15 միլիոն մարդ։
Էլամ 0,2[4] -1160 մ.թ.ա. Էլամի պատմության մեջ տարբերակում են երեք փուլ.

•Հին Էլամ։
մ.թ.ա. 2700 —մ.թ.ա. 1600 թթ.
•Մերձավոր Էլամ։
մ.թ.ա. 1500 —մ.թ.ա. 1100 թթ.
•Նոր Էլամ։
մ.թ.ա. 1100— մ.թ.ա. 539 թթ.

Իսին 0,2[4] -1130 մ.թ.ա. Իսինը—քաղաք-պետություն էր Հին Մեսոպոտամիայում, այդ տարածաշրջանի հարավային մասում։ Բռնազավթիչ Իշբի-Էրրայի կառավարման ժամանակ (մ.թ.ա. 2017 թվականմ.թ.ա. 1985 թվական), ինչպես նաև նրա ժառանգորդների օրոք Իսինի իշխանությունը տարածվեց դեպի Նիպպուր, Դիլմուն, Էլամ, Ուր և Դյոր։
Հետմանություն, Հետմանապետություն, Հետմանշչինա 0,2[26] 1654 Հետմանապետությունը կամ Զապորոժյան զորքեի պետությունը ուկրաինական պետականություն էր, որը ծագեց Լեհաստանի տիրապետության դեմ 1649 թվականի ազգային-ազատագրական ապստամբության ընթացքում՝ ներկայիս Ուկրաինայի տարածքում։ Գոյություն է ունեցել մինչև 1764 թվականը։
Հին ասորեստանյան թագավորություն 0,15[4] -1730 մ.թ.ա. Ասորեստանի պատմության մեջ տարբերակում են երեք շրջափուլ.

•Հին ասորեստանյան (մ.թ.ա. XX—XVI դդ.) •Միջին ասորեստանյան (մ.թ.ա. XV—XI դդ.) •Նոր ասորեստանյան (մ.թ.ա. X—VII դդ.)

Արևելյան Ճոու գահատոհմ 0,15[4] -770 մ.թ.ա. Պաշտոնապես Արևելյան Ճոու գահատոհմը գահակալել է շուրջ 800 տարի։ Այդ ժամանակաշրջանը ներքուստ միատեսակ չէր, այլ պատմականորեն բաժանվում է շրջափուլերի.

•Արևմտյան Ճոու
մ.թ.ա. 1027 թվականմ.թ.ա. 770 թվական
•Արևելյան Ճոու
մ.թ.ա. 770 թվական.մ.թ.ա. 249 թվական

Տե'ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 Peter Turchin, Thomas D. Hall and Jonathan M. Adams, «East-West Orientation of Historical Empires Արխիվացված 2007-02-22 Wayback Machine», Journal of World-Systems Research Vol. 12 (no. 2), pp. 219—229 (2006).
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 Rein Taagepera «Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia», International Studies Quarterly Vol. 41, 475—504 (1997).
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 Rein Taagepera «Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D.», Social Science History Vol. 3, 115—138 (1979).
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 Rein Taagepera «Size and Duration of Empires Growth-Decline Curves, 3000 to 600 B.C.», Social Science Research Vol. 7, 180—196 (1978).
  5. «CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  6. Հաշվի առնելով Անտարկտիկայում գտնվող տարածքները (8,1 մլն կմ²), որոնց նկատմամբ հայտարարվել են Մեծ Բրիտանիայի և նրա դոմինիոնների հավակնությունները
  7. 7,0 7,1 East-West Orientation of Historical Empires and Modern States Արխիվացված 2007-02-22 Wayback Machine(չաշխատող հղում)
  8. «The Largest Historical Empires». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
  9. http://www.johndclare.net/Empire/images/The%20British%20Empire.ppt
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Gordon (2005)
  11. Blankinship, Khalid Yahya (1994), The End of the Jihad State, the Reign of Hisham Ibn 'Abd-al Malik and the collapse of the Umayyads, State University of New York Press, էջ 37, ISBN 0791418278
  12. Vasseghi, Sheda, «The other Iran story: Re-engineering the nation’s cultural DNA», Breaking… WorldTribune.com World Tribune News, (12 October 2009).
  13. Steele, Christy, «Rome», p. 36 (2001).
  14. Claudio Cioffi-Revilla, J. Daniel Rogers, Steven P. Wilcox, & Jai Alterman, «Computing the Steppes: Data Analysis for Agent-Based Modeling of Polities in Inner Asia», Proceedings of the 104th Annual Meeting of the Amer. Pol. Sci. Assoc., Boston, MA, p. 8 August 28-31, (2008).
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 ՏԻԳՐԱՆ ՄԵԾ։ Յունուարի 23, 2012թ․։ Գիտահանրամատչելի փաստավավերագրական ֆիլմ։ Պատրաստված է ՀՀ ՊՆ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով։ [1]
  17. 17,0 17,1 Rein Taagepera «Size and Duration of Empires: Systematics of Size», Social Science Research Vol. 7, 108—127 (1978).
  18. John O. Hunwick: Timbuktu and the Songahy Empire: Al-Sa’di’s Ta’rikh Al-sudan Down to 1613 and other Contemporary Documents (Brill, 2003), p. xlix.
  19. Карта «Древнерусское государство 10 — 12 вв.» // БРЭ. Том «Россия» М.. 2004. С.268.
  20. Hempstone, page 312
  21. Հայ ժողովրդի պատմություն, հատոր I, Երևան, 1971, էջ 836։
  22. Յովհաննէս Շահխաթունեանց, Ստորագրութիւն կաթողիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Այրարատայ, հատոր Բ, Էջմիածին, 1842, էջ 58։
  23. Գնդապետ Մ.Ռ.Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հ.1, Երևան, 2014, էջ 10
  24. Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008, էջ 41։
  25. Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008, էջ 225
  26. Регіональна історія України. Збірник наукових статей. Випуск 3

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]