Արտաքին քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաքին քաղաքականություն (անգլ.՝ Foreign policy), երկրների միջև առկա հարաբերություններ, որոնք բխում են որևէ երկրի շահերից։ Արտաքին քաղաքականությունը կարգավորում է տարբեր երկրների կամ ժողովուրդների միջև հարաբերությունները։ Կողմերն օգտագործում են տարբեր մեթոդներ և միջոցներ՝ ի շահ իրենց սկզբունքների և նպատակների։

Արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար։ Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը։ Եթե հնարավոր չի լինում նոր ատոմակայանի կառուցումն սկսել, դրա պատճառը տեխնիկական և նյութական խնդիրները չեն, այլ այն, որ կա լուրջ դիմադրություն տարբեր ուժերի կողմից։ Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ։ Խնդիրների լուծումը՝ անկախ դրանց ոլորտից, առաջին հերթին ընկնում է դիվանագիտության վրա, որից հետո նոր միայն լուծվում են մյուս հարցերը[1]։
- Վարդան Օսկանյան՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար

Արտաքին քաղաքականության կարևորագույն միջոցներից է դիվանագիտությունը։ Արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին քաղաքականության հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]