16/05/2021 11:54
Սյունիքում կատարվող իրադարձությունները պրովոկացիա են ոչ միայն Հայաստանի, այլև ռուսների դեմ, ու դա էլ Ադրբեջաը չէ՝ Թուրքիան է. Սուրեն Սարգսյան
Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի ավարտվել, քանի որ պատերազմող և շահագրգիռ կողմերից և ոչ մեկը դրա արդյունքներով բավարարված չէ, ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Հիմա հերթով.
Հիշու՞մ եք իսկանդերի պատմությունը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դեմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:
Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են՝ Ադրբեջանը չէ:
1. Թուրքիան մեծ ցանկություն ունի ռազմական ներկայություն ունենալու Ադրբեջանի տարածքում:
2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ համար:
3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի և Թուրքիայի համար:
4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելությունդ կողմնակալ է: Ուրեմն, կամ դուրս արի, կամ էլ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ մյուս կողմի օգտին ենք կողմնակալ:
Հիմա գնանք Սյունիք:
Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլև ռուսների դեմ: Ու դա էլ Ադրբեջաը չէ՝ Թուրքիան է:
1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաև մեր ձեռքով): Կամ պետք է հատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախվի ադրբեջանցիների հետ, կամ փորձի ինչ որ հարցում Թուրքիայի համար գնա զիջման:
2. Թուրքիայի (արևմուտք) ցանկությունը մեկն է: Կամ Ռուսաստանը պետք է ռազմական ներկայությունը դադարեցնի տարածաշրջանում և Հարավային Կովկասում ազդեցության համար լինի միայն տնտեսական մրցակցություն (տես Վրաստանի օրինակը), կամ Թուրքիան էլ պետք է ռազմական ներկայություն ունենա՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:
3. Կա նաև մեկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշվում, Բաքուն Սյունիքում շարունակում է առաջխաղացումը: Եթե մենք ադեկվատ ղեկավարություն և զինված ուժեր ունենաինք, երրորդ սցենարը մեր վրա կվերցնեինք ու կկասեցնեինք դրա ընթացքը: