14/06/2021 15:47
Ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր, հայտնում են ԱԻՆ-ից: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։