16/06/2021 17:38
Մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից հրահանգել են Նիկոլի վաղվա հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը. Բժիշկ
Բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը դիմել է պետական հիվանդանոցների տնօրեններին։
«Հարգելի գործընկերներ, այսօր ստացել եմ բազմաթիվ ահազանգեր և շատ հավաստի ինֆորմացիա, որ բոլոր մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից զանգել են և աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել վաղվա Նիկոլի հավաքին ապահովել բուժանձնակազմի ներկայությունը: Ձեզ նույնիսկ ասել են, թե հրապարակին հարակից որ տարածքը որ մարզին է հատկացված:
Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, հուսով եմ դուք էլ ինձ չեք մոռացել: Հորդորում եմ, որ վաղը բուժանձնակազմին որևէ պարագայում Երևան չտեղափոխեք: Այդ մարդիկ իրենց մարզերում կարևոր գործ են անում՝ մարդ են բուժում, և նրանց կարիքը կարող է ցանկացած պահի առաջանալ:
Եթե մտավախություն ունեք, որ Ձեզ այս առաջիկա 4 օրվա մեջ աշխատանքից կհեռացնեն, ապա գնացեք, Ձեր ներկան ստացեք ու հեռացեք հավաքի վայրից, բայց բուժաշխատողներին պարտադրաբար Երևան մի հասցրեք:
Վաղը ունենալու եմ հստակ ինֆորմացիա, թե որ տնօրենը չլսեց մեր հորդորները:
Պատիվ ունենք, պիտի կրենք և միասին կառուցենք ուժեղ Հայաստան», - նշել է Սողոմոնյանը։